Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վալերի Օսիպյան.Ոստիկանների երեկվա գործողությունները ԲՀԿ նախընտրական շտաբում օրենքի շրջանակներում էին

Վալերի Օսիպյան.Ոստիկանների երեկվա գործողությունները ԲՀԿ նախընտրական շտաբում օրենքի շրջանակներում էին
23.09.2018 | 13:28

Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի գնահատմամբ, ոստիկանության երեկվա գործողությունները ԲՀԿ նախընտրական շտաբում օրենքի շրջանակներում էին։ Հարցին, թե հաստատվե՞լ են ընտրակաշառք բաժանելու տեղեկությունները, Օսիպյանը պատասխանեց. «Այդ փաստն ուսումնասիրության մեջ է, հենց որևէ բան լինի, պարզաբանումներ կտրամադրվեն»։


Ոստիկանությունը երեկ ահազանգ էր ստացել, որ Երևանի Աջափնյակ համայնքում՝ Գևորգ Չաուշի հուշարձանի հարևանությամբ գտնվող բիլիարդանոցում, որը ԲՀԿ նախընտրական շտաբն է, գումար են բաժանում։ Իրավապահները մեկնել են դեպքի վայր: Երևանի ավանագու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը դիմեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարելով, թե այս ամենը «սուտ մատնություն» է իրենց «կուսակցությունը կազմալուծելու նպատակով»։
«Հիմա, հարգարժան պարոն Օսիպյան, կամ Դուք սուտ մատնության հոդվածով քրեական գործեր կհարուցեք բոլոր այն անձանց հանդեպ, ովքեր սուտ մատնության գործողություն են կատարել և ուղղակի նպատակը մեկն է՝ կազմալուծել «Բարգավաճ Հայաստանի» աշխատանքը, մեր ակտիվիստների աշխատանքը, կամ, պարոն Օսիպյան, մենք բարձրացնելու ենք Ձեր հրաժարականի հարցը, որովհետև Դուք չեք տիրապետում իրավիճակին», - երեկ հայտարարեց Զոհրաբյանը։


Արձագանքելով Զոհրաբյանի երեկվա հայտարարությանը, Օսիպյանն ասաց. «Դա Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում։ Ոստիկանությունը տիրապետում է ՀՀ ողջ օպերատիվ իրավիճակին և ցանկացած ահազանգ, ցանկացած գրառում, որը կատարվում է ֆեյսբուքներում, ոստիկանությունը պարտադիր ուսումնասիրություն է իրականացնում»։


Հարցին, թե առհասարակ ընտրակաշառքի փաստեր կա՞ն, Օսիպյանը պատասխանեց, որ կան մի քանի հարուցված քրեական գործեր ընտրակաշառքի մասով, «ընթացքի մեջ են, համապատասխան վարույթ է իրականացվում», սակայն, որպեսզի «չդիտվի քարոզչություն կամ հակաքարոզչություն», նախընտրեց դրանց անդրադառնալ ընտրություններից հետո։ «Այսօր ամեն ինչ նորմալ է, որևէ ահազանգ դեռ չենք ստացել», - ասաց Օսիպյանը։

Դիտվել է՝ 522

Մեկնաբանություններ