Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Տիգրան Մուկուչյան․ Կազմակերպված է պատշաճ քվեարկություն

Տիգրան Մուկուչյան․ Կազմակերպված է պատշաճ քվեարկություն
23.09.2018 | 13:29

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններում քվեարկության համար կազմակերպվել է 475 ընտրական տեղամաս` առավոտյան լրագրողներին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, տեղամասային ընտրական հանձնաժողովների 4722 անդամներից չեն ներկայացել 31-ը: Բոլոր հանձնաժողովներում քվորումն ապահովված է, աշխատում են ամբողջական ռեժիմով, կազմակերպված է պատշաճ քվեարկություն, ասաց ԿԸՀ նախագահը:


Այս ընտրություններում ևս գրանցումն իրականացվում է տեխնիկական սարքավորումների կիրառմամբ: Ժամը 8-ի դրությամբ բոլոր 1380 սարքավորումները գործարկվել են, նկատված խնդիրները շտկվում են, նշեց Մուկուչյանը:
Ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացնում 1 միջազգային կազմակերպություն, 662 տեղական դիտորդներ, այցելուի կարգավիճակով՝ 11 օտարերկրյա քաղաքացի: Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է 44 լրատվամիջոց՝ 620 ներկայացուցչով, և 5 օտարերկրյա լրատվամիջոց՝ 10 ներկայացուցչով:
ԿԸՀ-ն երեք ժամ պարբերականությամբ կտեղեկացնի ընտրությունների քվեարկությանը մասնակցության վերաբերյալ: Կեսգիշերից կսկսվի քվեարկության արդյունքների աղյուսակավորումը, որոնք կհրապարակվեն տեղամաս առ տեղամաս:

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ