Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Ոստիկանության գործողությունները ԲՀԿ գրասենյակում եղել են օրինական

Նիկոլ Փաշինյան. Ոստիկանության գործողությունները ԲՀԿ գրասենյակում եղել են օրինական
23.09.2018 | 13:31

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ ոստիկանության գործողությունները ԲՀԿ գրասենյակներից մեկում եղել են օրինական։ «Եթե լինի որևէ ապացույց ոստիկանության գործողությունների ապօրինության մասին, դա պետք է քննարկվի, բայց ես կարծում եմ, որ ոստիկանության գործողությունները եղել են հիմնավորված, օրենքով սահմանված կարգով», - լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը։


Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք նույնպես հասկանում են, որ պետք է պայքարեն ամեն ձայնի համար։ «Երբ ասում ենք կրքեր են բորբոքվում, ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվում և ես կարծում եմ, որ սրանից հետո Հայաստանում կրքեր կբորբոքվեն, որովհետև ընտրությունները լինելու են իրական», - նշեց նա։

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ