Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱԺ նախագահն ունի նախընտրելի թեկնածու և նրա օգտին էլ քվեարկել է

ԱԺ նախագահն ունի նախընտրելի թեկնածու և նրա օգտին էլ քվեարկել է
23.09.2018 | 13:32

Աժ նախագահ Արա Բաբլոյանը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկությունից հետո հայտարարեց, թե քվեարկել է հանուն Երևանի զարգացման։
Նախընտրական քարոզարշավում նա երբեմն նկատել է դեպքեր, երբ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել։ «Հուսով եմ կամաց-կամաց մենք ավելի առաջ կգնանք, և ժողովրդավարությունը ավելի կամրապնդվի»` քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահը։


Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե քվեարկելով իրենց դաշինքի օգտին, քվեարկում են երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, Բաբլոյանն ասաց, որ դրանք միմյանց հետ որևէ կապ չունեն։ Հարցին, թե ո՞ւմ օգտին քվեարկեց ԱԺ նախագահը, Բաբլոյանը պատասխանեց. «Ձեր հարցը կոռեկտ չէ»։
Դիտարկմանը, թե ամեն դեպքում ԱԺ նախագահն ուներ նախընտրելի թեկնածու և նրա օգտին էլ քվեարկել է, Բաբլոյանը արձագանքեց. «Այո՛, կար, չի կարելի ասել, որ բոլորին դեմ ես քվեարկել»։

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ