Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Անտոնիու Գուտերեշ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ֆանտաստիկ օրինակ է

Անտոնիու Գուտերեշ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ֆանտաստիկ օրինակ է
24.09.2018 | 11:36

ՄԱԿ-ի գլախվոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ժողովրդի և իշխանության միջև ծագած խնդիրները լուծելու «ֆանտաստիկ» օրինակ է անվանել: Այս մասին նա հայտարարել է Facebook սոցկայքում հարց ու պատասխանի ժամանակ: «Վերջերս մենք իշխանափոխության ֆանտաստիկ օրինակ ունեցանք, որն ի ցույց դրեցին Հայաստանում»,-ասել է նա:


Նա նաև նշել է, որ դրա շնորհիվ նոր սերունդն ավելի լավ կսկսի որոշումներ կայացնել, քան նախորդը: Գուտերեշի կարծիքով՝ Հայաստանի իրադարձությունները հասարակության համար մեծ նշանակություն ունեն:

Դիտվել է՝ 402

Մեկնաբանություններ