«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մոսկվան Սիրիային S-300-ներ կփոխանցի

Մոսկվան Սիրիային S-300-ներ կփոխանցի
24.09.2018 | 22:58

Առաջիկա օրերին Ռուսաստանը Սիրիայի իշխանություններին հակաօդային պաշտպանության S-300 համակարգեր կփոխանցի` ասել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն: «Երկու շաբաթվա ընթացքում Սիրիային S-300 ժամանակակից զենիթա-հրթիռային համակարգ կփոխանցվի, որն ի վիճակի է 250 կիլոմետր հեռավորության վրա օդային թիրախներ հայտնաբերել և միաժամանակ խոցել դրանցից մի քանիսը: Համալիրը լրջորեն կամրապնդի սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերի մարտունակությունը: 2013-ին Իսրայելի խնդրանքով մենք դադարեցրեցինք S-300 համակարգերի մատակարարումը: Այսօր, սակայն, իրադրությունը փոխվել է, և ոչ մեր մեղքով»` ասել է Շոյգուն:

Դիտվել է՝ 246

Մեկնաբանություններ