«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Էրդողան. ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է ունենա 20 մշտական անդամ

Էրդողան. ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է ունենա 20 մշտական անդամ
24.09.2018 | 23:03

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերստին հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արմատական բարեփոխման անհրաժեշտության և ներկա վիճակում համաշխարհային հարցերը լուծելու կազմակերպության անընդունակության մասին: Նյու Յորքի թուրքական ու մուսուլմանական համայնքների առջև ելույթում նա ասել է. «194-ից 5 երկիր չեն կարող դատել ողջ աշխարհը, ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական ու ոչ մշտական անդամների բաժանում չպետք Է լինի: Եթե բարեփոխում անցկացվի, կլինի 20 մշտական անդամ, բոլոր մայրցամաքների ու դավանանքների ներկայացուցիչներ, և կլինի ռոտացիա: Միայն այդ ժամանակ ՄԱԿ-ը կկարողանա արդարացի գործել»: Նա նշել է, որ ներկայում համաշխարհային կազմակերպությունն ի վիճակի չէ լուծել հակամարտությունները:


«8 տարի Սիրիայում շարունակվում է ճգնաժամը: ՄԱԿ-ը կարողացա՞վ կարգավորել: Ոչ: Իսրայելը շարունակում է ճնշման քաղաքականությունը, թեեւ կան բանաձեւեր, նա կատարո՞ւմ Է դրանք: Ոչ», - հայտարարել է Էրդողանը:

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ