Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Լույս»-ը, «ԲՀԿ»-ն․ «ՀՅԴ»-ն ու «Ժառանգությունը» կողմն են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

«Լույս»-ը, «ԲՀԿ»-ն․ «ՀՅԴ»-ն ու «Ժառանգությունը» կողմն են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը
24.09.2018 | 23:06

Այս ընտրությունների ժամանակ դեռևս թևածում էր ՀՀԿ-ի ուրվականը, հույս ունեմ՝ այս ավագանու ընտրությունը կլինի վերջինը, որտեղ կթևածի ՀՀԿ-ի այդ ուրվականը` լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության՝ Երևանի ավագանու թեկնածու Անդրանիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում օր առաջ պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ։

«Ժառանգությունը՝ որպես քաղաքական ուժ, շարունակելու է իր դերակատարումն ունենալ ներքաղաքական տիրույթում։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ն անապատացրել էր քաղաքական տիրույթը, և մինչև 2018 թ. ապրիլը գործում էր մեկ խնդիր՝ ազատվել հանրապետական իշխանությունից։ Բոլոր կուսակցություններն իրենց գործիքակազմը հարմարեցրել էին այս խնդիրը լուծելու համար։ Ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այդ խնդիրը կարճաժամկետ կտրվածքում լուծվեց, սակայն ապրիլից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը բավականին քիչ է, որպեսզի կուսակցությունները վերադիվերսիֆիկացնեն իրենց ծրագրերը։ Ինձ թվում է՝ ամենալուրջ մարտահրավերն այն է, որ ՀՀ-ն այս պահին խուսափի միակուսակցականությունից»,- ասաց նա։ Անդրանիկ Գրիգորյանը նկատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու ընտրությունը դիտարկեց իրեն վստահություն տալու մանդատ․ «Ծրագիրը չի հաղթել այս ընտրությունում, քանի որ դրված էր լեգիտիմության խնդիր։ Ժողովուրդը տվեց այդ լեգիտիմությունը, ժամանակն է, որ պրն․ Փաշինյանը կատարի թե իր ծրագրային, թե կառավարության ծրագրային դրույթը, և ՀՀ-ում օր առաջ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- շարունակեց Գրիգորյանը։


ԲՀԿ ավագանու անդամ Արման Աբովյանն էլ նշեց, որ իրեն մանդատ է տրված խոսելու ավագանու ընտրության շրջանակում, սակայն հավելեց, որ ընդհանուր հայտարարություններից ելնելով, համոզում ունի, որ ժողովուրդն ինչպես ցանկացավ, այնպես էլ կշարժվի ԲՀԿ-ն։ Սա որոշակի հանրաքվե էր, ժողովուրդը հստակ ասել է իր սպասելիքների մասին։ Եթե ժողովուրդը որոշեց, որ պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ, արտահերթ ընտրություններ տեղի կունենան, և դա կապված չէ ավագանու ընտրությունների արդյունքներից։ Որոշակի հանրաքվե էր, քանի որ սա դասական ընտրություն չէ, ավելի շատ հանրաքվե էր, որտեղ ժողովուրդն արտահայտել է իր կամքը»,- շեշտեց Արման Աբովյանը։
«Լույս» դաշինքի անդամ Անի Սամսոնյանն էլ, խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, հայտարարեց․ ««Լույս» դաշինքը հստակ պահանջում է ու ճիշտ է կարծում, որ շուտափույթ կերպով պետք է կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ «Լույս» դաշինքը, որ ստեղծվել է ու շատ ամուր է, մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին»,- ընդգծեց Անի Սամսոնյանը։

Դիտվել է՝ 340

Մեկնաբանություններ