Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մերկելը հրաժարվել է մասնակցել Էրդողանի այցի պատվին կազմակերպված ճաշկերույթին

Մերկելը հրաժարվել է մասնակցել Էրդողանի այցի պատվին կազմակերպված ճաշկերույթին
24.09.2018 | 23:10

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներկա չի գտնվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատվին պետական ճաշկերույթին` տեղեկացնում է Spiegel-ը։ Առայժմ դժվար է ասել, թե Մերկելի՝ նախագահական պալատում ճաշկերույթին մասնակցելուց հրաժարվելու քայլը քաղաքական ազդանշան է։ Կանցլերին հրավիրում են նման մակարդակի բոլոր միջոցառումներին, սակայն բոլոր հրավերները չէ, որ նա ընդունում է։

Վերջին անգամ Մերկելը նման միջոցառման մասնակցել է 2015-ին Մեծ Բրիտանիայի թագուհու այցի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։ Ճաշկերույթից զատ Մերկելը առնվազն երկու հնարավորություն կունենա Թուրքիայի նախագահի հետ զրուցելու համար։


Գերմանիայի նախագահը ճաշկերույթ է կազմակերպում պետական բոլոր այցերի ժամանակ, սակայն Էրդողանի դեպքում ճաշկերույթի թեման տարբեր խոսակցությունների առիթ է դարձել, որոնք շարունակվում են արդեն մի քանի շաբաթ։ Էրդողանի այցը ծրագրված է սեպտեմբերի 27-29-ը և բացի ճաշկերույթից նախատեսում է նաև ռազմական պատիվներ ստանալ։ Ընդդիմությունը և հանրության ներկայացուցիչները համարում են, որ դա չափազանց է նման բարդ գործընկերոջ համար։ Ազատ դեմոկրատների առաջնորդ Քրիստիան Լինդները հրաժարվել է ճաշկերույթին մասնակցելուց հայտարարելով, որ չի ցանկանում լինել էրդողանական քարոզչության մի մասը։ Ներկա չի գտնվի նաև Գերմանիայի ԱԳ նախարար Խայկո Մաասը, նա այդ օրերին կգտնվի Նյու Յորքում։

Դիտվել է՝ 369

Մեկնաբանություններ