Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ընտրական օրենսգիրքը նախընտրական քարոզչության որևէ կանոն չի սահմանում»

«Ընտրական օրենսգիրքը նախընտրական քարոզչության որևէ կանոն չի սահմանում»
25.09.2018 | 00:26

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախօրեին քաղաքական ուժերը սոցիալական ցանցերում ուղղակի և անուղղակի քարոզչություն էին իրականացնում՝ խախտելով «լռության օրվա» սկզբունքը: Հարցի առնչությամբ «Իրատեսը» փորձեց պարզաբանում ստանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ ԼԻԼԻԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ:

Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ԿԸՀ-ն թեև ուշադիր հետևում է սոցիալական ցանցերում ու էլեկտրոնային կայքերում հրապարակվող նյութերին, բայց Ընտրական օրենսգիրքը նախընտրական քարոզչության որևէ կանոն չի սահմանում, և այդ առումով իրավական գնահատական տալը խնդրահարույց է:
Հարցի առնչությամբ գրեթե նույն պատասխանը ստացանք նաև ԿԸՀ քատուղար ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԻՑ. «ՈՒզում եմ ասել, որ նշված երևույթը խնդիր է ոչ միայն մեր երկրի, այլև ընդհանրապես ընտրական բոլոր համակարգերի համար: Միջազգային փորձն ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ էլեկտրոնային մամուլն ու սոցիալական ցանցերը վերահսկելը բավականին բարդ է նույնիսկ ամենաժողովրդավար երկրների համար»:


Սմբատյանից հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ հանգամանքներով կարող է պայմանավորված լինել այն փաստը, որ, նախորդ ընտրությունների համեմատ, մայրաքաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին միջազգային դիտորդների 5-6 անգամ պակաս ներկայացվածություն է գրանցվել: Նա նախ նշեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում միջազգային դիտորդները երբեք էլ աչքի չեն ընկել ընդգծված ակտիվությամբ, ապա ավելացրեց, որ հիմնական պատճառներից մեկը, թերևս, այն է եղել, որ ընտրություններն արտահերթ էին, ու միջազգային դիտորդներն այն չեն կարողացել ներառել նախօրոք պլանավորած ծրագրի մեջ:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ