Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Բոլոր դեպքերում, 10 հոգով խաղալը դժվար է

Բոլոր դեպքերում, 10 հոգով խաղալը դժվար է
25.09.2018 | 02:23

Եվրոպական թոփ առաջնությունները շարունակում են հանդիսատեսին հիացնել գեղեցիկ խաղերով, ինչ-որ տեղ էլ մասամբ անսպասելի արդյունքներով, սակայն դրանցից մենք անհանգստանալու ոչինչ չունենք, որովհետև գիտենք՝ եղածը ֆուտբոլ է, ընդամենը՝ խաղ, բայց մարդկության երբևիցե ստեղծած ամենամասսայական ու ամենաուշագրավ խաղը, որի երկրպագուների թիվն աշխարհով մեկ հաշվվում է միլիարդներով:

ԱՆԳԼԻԱ
Առանց միավորների կորստի ընթացող «Լիվերպուլը» սեփական հարկի տակ երեք չոր գնդակի առավելությամբ հաղթել է «Սաուտհեմպտոնին» ու վեց խաղից հետո 18 միավորով միանձնյա գլխավորել պրեմիեր լիգան: Ի դեպ, նրա արդյունքը կարող էր կրկնել «Վեստ Հեմին» հյուր գնացած «Չելսին», սակայն բավարարվել է գոլազուրկ ոչ-ոքի խաղալով:
Կարդիֆում «Ման. Սիթին» «տաքսի» է արել համանուն թիմի հետ խաղում ու 16 միավորով բարձրացել երկրորդ հորիզոնական: Հիշեցնենք՝ «տաքսի» է անվանվում այն խաղահաշիվը, երբ թիմը հաղթում կամ պարտվում է 5:0 հաշվով: Հետաքրքիր է, որ Գվարդիոլայի սաները նախորդ տարվա պես գոլառատ են: Այս պահի դրությամբ նրանք յուրաքանչյուր հանդիպում ավարտում են երեք ու էլի մի փոքր ավելի գոլ ցուցանիշով:
Եռյակում չեն գտնվում, բայց չի էլ կարելի հարգանքի տուրք չմատուցել ավանդույթի ուժով վերջին տարիներին պրեմիեր լիգայի առաջին վեցյակը պարբերաբար կազմող մյուս թիմերի մրցելույթներին: Արտագնայում «Տոտենհեմը» 2:1 հաշվով հաղթել է «Բրայտոնին», «Արսենալը»՝ «Էվերտոնին» (2:0), «Մանչեստր Յունայթեդը» 1:1 է խաղացել հյուր եկած «Վուլվերհեմպտոնի» հետ:

ԻՍՊԱՆԻԱ
Հյուրընկալվելիս փայլել է «Ալավեսը»՝ 5:1 խոշոր հաշվով առավելության հասնելով «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ: Ճիշտ է, այստեղ տանտերերի թիմի կազմաքանդմանը մեծապես նպաստել է դաշտից Աբդուլայեի հեռացումը, որին հաջորդել են «Ալավեսի» չորս գոլերը: Հաղթանակը թիմին 10 միավորով տեղ է ապահովել երրորդ հորիզոնականում:
«Էսպանյոլի» հետ տնային խաղում Մադրիդի «Ռեալն» ընդամենը մեկ անգամ է կարողացել խոցել մրցակցի դարպասը: Ասենսիոյի գոլը «արքայականին» բերել է հաղթանակ՝ ունեցած միավորների թիվը հասցնելով 13-ի, որը ներկա դրությամբ լալիգայի երկրորդ արդյունքն է:
«Բարսելոն»-«Ժիրոնա» մրցակցությանը լրացուցիչ հետաքրքրություն է հաղորդել 35-րդ րոպեին դաշտից Լենգլեի հեռացումը: Մինչ այդ հաշվի մեջ առաջ անցած «Բարսելոնին» հանդիպման առաջին կեսի ավարտից վայրկյաններ առաջ կարողացել է գոլ խփել Ստուանին ու հանդերձարան մտնելուց առաջ թիմին հաղորդել բարձր տրամադրություն: Հենց նա էլ երկրորդ խաղակեսում կարողացել է կրկին գրավել տանտերերի դարպասը, սակայն կատալոնցիներին, այնուամենայնիվ, հաջողվել է խուսափել պարտությունից՝ 2:2: Նրանք էլ մադրիդցիների պես ունեն 13 միավոր, սակայն ավելի առաջ են ի հաշիվ լրացուցիչ գործակիցների:
Առաջնությունում ծանր մեկնարկած «Աթլետիկոն» արտագնայում կարողացել է երկու անպատասխան գնդակի առավելությամբ հաղթել «Խետաֆեին» ու կազմել առաջին հնգյակի մաս:


ԳԵՐՄԱՆԻԱ
«Բավարիան» արտագնայում «Շալկեի» հարցերը լուծել է ամեն խաղակեսում մեկական գոլ խփելով ու սեփականն անառիկ պահելով: Չորս տուրից հետո 12 միավորը, բնականաբար, գերազանց ցուցանիշ է, մանավանդ որ, մյունխենցիներից զատ, բունդեսլիգայում չկա թիմ, որ միավոր կորցրած չլինի: 10 միավորով երկրորդ հորիզոնականում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ գերարդյունավետ հանդիպում անցկացրած «Հերտան» է՝ 4:2: Իր հերթին վերջինից երկու միավորով է հետ «Հոֆենհայմի» հետ ծանր մրցակցություն անցկացրած Դորտմունդի «Բորուսիան»՝ 1:1:

ԻՏԱԼԻԱ
«Ֆրոզինոնե»-«Յուվենտուս» դիմակայությունում, մինչև մրցավարի հավելած ժամանակը հաշիվը չափվում էր հյուրերի ունեցած նվազագույն առավելությամբ: Մրցավարի սուլոցից վայրկյաններ առաջ թուրինցիները հաղթանակը թվային առումով դարձրել են առավել ազդեցիկ, թեպետ 2:0 հաշվով հաղթանակն առանձնապես մեծ հաշիվների շարքից չէ: Հինգ խաղից հետո երկրի գործող չեմպիոնն ունի բացարձակ արդյունք:
«Թուրին»-«Նապոլի» դիմակայությունում հյուրերն ավելի համոզիչ են եղել, ինչի մասին էլ վկայում է արձանագրված արդյունքը՝ 1:3: Այս երեք միավորը մրցաշարային աղյուսակում նեապոլցիների համար նշանակեց 12 միավորով երկրորդ հորիզոնական: Սեփական հարկի տակ ՍՊԱԼ-ի նկատմամբ «մանուշակագույնների» հաղթանակը ¥3:0¤ «Ֆիորենտինայի» համար տեղ ապահովեց սկուդետեի երրորդ հորիզոնականում : Թիմն ունի 10 միավոր: Նույնքան միավոր է վաստակել նաև սեփական հարկի տակ «Էմպոլիի» նկատմամբ 3:1 հաշվով առավելության հասած «Սասուոլոյի» ակտիվում:

ՖՐԱՆՍԻԱ
«Ռեն»-«Պարի Սեն Ժերմեն» դիմակայության չորս գոլն էլ խփել են մայրաքաղաքային թիմի ներկայացուցիչները: Պարզապես դրանցից մեկը հիմարավուն ինքնագոլ էր, որը պատահաբար կպավ Ադրիեն Ռաբիոյին ու փոխեց գնդակի թռիչքի հետագիծը: Անխել դի Մարիան առաջին խաղակեսում հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդում ՊՍԺ-ն անկասելի էր՝ 3:1: Շարունակում է հաճելիորեն զարմացնել «Լիլը»: «Նանտի» նկատմամբ տնային հաղթանակը (2:1) նրա համար չորրորդն էր մեկնարկած առաջնությունում ու զարմանալի չէ, որ թիմը 12 միավորով դիվիզիոնի երկրորդ հորիզոնականում է:
Երրորդ տեղի համար պայքարը պակաս բարդ չի եղել դիվիզիոնում: «Լիոնի» նկատմամբ հաղթանակն արտագնայում «Մարսելին» կբերեր մաքուր երրորդ հանգրվան, սակայն «Լիոնը» սեփական հարկի տակ ջարդուփշուր է արել մարսելցիների երազանքը՝ 4:2: Դիվիզիոնի երրորդ հորիզոնականը միմյանց միջև կիսում են 11-ական միավոր վաստակած «Մոնպելիեն» ու «Թուլուզը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2846

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ