Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պուտինը Բաքվում` մեծ մտրակն ու փոքր բլիթը

Պուտինը Բաքվում` մեծ մտրակն ու փոքր բլիթը
25.09.2018 | 10:43

Վլադիմիր Պուտինը երեքշաբթի մեկնում է Ադրբեջան պրոզաիկ նպատակով` հիշեցնել, որ Ռուսաստանը առաջվա նման տարածաշրջանում առաջատար խաղացող է, որի կարծիքի հետ պետք է հաշվի նստել: Մոսկվայի դիրքերն այդ առումով նկատելի խարխլվել են միջազգային պատժամիջոցների ու Հայաստանի իրադարձությունների պատճառով: «Շատերն Ադրբեջանում Ռուսաստանը համարում են խորտակվող «Տիտանիկ»` ասում է Օքսֆորդի համալսարանի տարածաշրջանի փորձագետ Լեյլա Ալիևան: Ի տարբերություն Արևմուտքի հետ առճակատման գնացող Մոսկվայի` Բաքուն ձգտում է մանևրել արևմտյան երկրների ու Ռուսաստանի միջև, որի հետ սերտ տնտեսական հարաբերություններ ունի: Բայց խորտակվող «Տիտանիկը» առևտրական ու տնտեսական մեծ գործընկեր է, որի տեղը այսօր պատրաստ չեն զբաղեցնել Ադրբեջանի ավանդական գործընկերները` Թուրքիան ու Իրանը: Այդ պատճառով` Բաքուն կշարունակի ռուսական զենք գնել: Լեյլա Ալիևայի կարծիքով` դա չեզոքության վկայություն է, որովհետև Ռուսաստանը զենքի միակ մատակարարը չէ, հատկապես` բարձրտեխնոլոգիական: Մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանում էր Իսրայելի ՊՆ նախարար Ավիգդոր Լիբերմանը և հանդիպեց նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի կարծիքով` իսրայելական զենքն առավել որակյալ է ռուսականից: Նա չի բացառում, որ շարունակվող սերտ համագործակցությունը Իսրայելի հետ կարող է որոշ հարևանների նյարդայնությունը հարուցել, սակայն նրանք Ադրբեջանի վրա ճնշման լծակներ չունեն: Իսկ Ռուսաստանն ունի: Ադրբեջանի սփյուռքը Ռուսաստանում պաշտոնապես կես միլիոնից ավելի է: ՌԴ Կենտրոնական բանկի տվյալներով` ամեն տարի ՌԴ-ից Ադրբեջան է ուղարկվում 1,2 միլիարդ դոլար: Սկզբունքորեն` իրադարձությունների անբարենպաստ զարգացման դեպքում Մոսկվան կարող է կրկնել 2008-ի «վրացական սցենարը»` սկսելով ադրբեջանցիներին հայրենիք արտաքսել: Կրեմլում կարող են նաև որոշել, որ ժամանակն է ավելի ակտիվ աջակցել Ադրբեջանի փոքրամասնություններին` քրդերին, թալիշներին, լեզգիներին: Նրանք շատ չեն, սակայն այդ գլխացավանքը Բաքվին բոլորովին պետք չէ, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի բարդ հարաբերությունները եվրոպական ինստիտուտների հետ: Իհարկե կան նաև տնտեսական լծակներ: «Ռուսաստանի մասնաբաժինը Ադրբեջանի արտահանման մեջ 10% է, որի 70%-ը գյուղմթերքներն են, այդ պատճառով իհարկե տնտեսական կախում կա,-ասում է բաքվեցի տնտեսագետ Նատիկ Ջաֆարլին:-Ռուսաստանը հաճախ օգտագործել է տնտեսական լծակները այլ երկրների վրա ճնշման համար, երբ արգելել է մթերքների ներկրումը»:
Բացի այդ` երկու երկրները մրցակցում են էներգետիկ շուկայում և Ռուսաստանն ավելի շատ հնարավորություններ ունի Ադրբեջանի ճնշման համար:


Եվ. իհարկե, կա Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Ռուսաստանը կարող է սկսել առավել ակտիվ աջակցել Հայաստանին` և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու, և Հայաստանի նոր ղեկավարության հետ առավել սերտ կապեր հաստատելու համար: Իհարկե, այդ փայտը երկու ծայր ունի` մինչև հիմա Ռուսաստանը հանդես է եկել արբիտրի ու զսպիչ գործոնի դերում ղարաբաղյան կոնֆլիկտում: Զրկվել այդ կարգավիճակից` հարված է հեղինակությանը, առավելևս, որ հերթական կոնֆլիկտը Կովկասում Ռուսաստանին բոլորովին պետք չէ:
Մի կողմից ` ղարաբաղյան կոնֆլիկտի տաքացումը Մոսկվային պետք չէ, մյուս կողմից` Կրեմլը ոչ միշտ է իրեն ռացիոնալ պահում: Մարտավարական շահերը կարող են գերակշռել ռազմավարական նպատակահարմարությանը, այդպես արդեն քանիցս եղել է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար իշխանափոխությունը Երևանում անհանգստության մեծ առիթ է, նաև այն պատճառով, որ Մոսկվան գործընթացին չի խառնվել: Պուտինը կարող է Ալիևին խոստանալ աջակցություն ներքին ընդդիմության դեմ պայքարում, թեպետ նրա ռեալ հնարավորություններն այդ ճակատում բավականին սահմանափակ են` ասենք, Բաքու տանկեր մտցնել: Մոսկվան կարող է բրոկերի դեր կատարել ադրբեջանաիրանական բարդ հարցերում, սակայն այստեղ էլ նրա ազդեցությունը պետք չէ գերագնահատել: Այնպես որ` նախագահ Պուտինը Բաքու է տանում մեծ մտրակ ու փոքր բլիթ:
ВВС


Հ.Գ. Գուցե Լոնդոնից այդպիսին են երևում Մոսկվա-Բաքու հարաբերությունները: Իրականում տարածաշրջանում խնդիրներն այնքան են բարդացել, որ Պուտինի օրակարգը Բաքվում հաստատ փոփոխվել է` ներառելով Թուրքիայի ու Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները, հավելած` Իրանի ահաբեկչությունը, որի մեջ Թեհրանը մեղադրում է Սաուդյան Արաբիային ու նրա հովանավոր ԱՄՆ-ին: Պատահական չէ, որ Պուտինի Բաքու այցից առաջ Ալիևը որոշեց դիրքերն ամրապնդել` նորից Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հայտարարություններով ու իր աբսուրդ թվիթներով` Երևանի ավագանու ընտրությունների մասին: Իսկ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում պիտի հանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները և այդ հանդիպումից առաջ Պուտին-Ալիև հանդիպումը դիրքերի ճշտման լավ հնարավորություն է:Հետաքրքիր է, որ այս օրերին աշխարհի ուշադրությունը Նյու Յորքի վրա է, որտեղ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլաեայի նստաշրջանն է, իսկ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները այնտեղ չեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2584

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ