Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ալեքսեյ Չումակովն անհամբեր սպասում է երևանյան համերգին

Ալեքսեյ Չումակովն անհամբեր սպասում է երևանյան համերգին
26.09.2018 | 22:07

Ռուս սիրված երգիչ, երաժիշտ Ալեքսեյ Չումակովը անհամբեր սպասում է իր երևանյան համերգին: Հայկական արմատներով արտիստը հոկտեմբերի 21-ին, ժամը 19:00 «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա համերգով: Չումակովը Երևանում կներկայացնի իր «Небо в твоих глазах» ալբոմը, որը «Տարվա լավագույն ալբոմ» է ճանաչվել Fashion TV-ի Fashion New Year Awards 2018-ի արդյունքներով:

Արտիստը փաստում է՝ երկար է սպասել հայ հանդիսատեսի հետ իր հանդիպմանը: «Շատ շուտով կհանդիպենք: Ես երջանիկ կլինեմ ձեզ բոլորիդ տեսնել իմ մեծ, կենդանի համերգին, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին հիասքանչ Երևան քաղաքում: Բոլորիդ սպասում եմ: Շատ եմ սիրում ձեզ և անհամբեր սպասում եմ մեր առաջիկա հանդիպմանը, որը սարերի հետևում չէ»,-հայ հանդիսատեսին ուղղված տեսաուղերձում նշում է Ալեքսեյ Չումակովը:
Նշենք, որ համերգային երեկոյի ընթացքում արտիստը կներկայացնի իր «Небо в твоих глазах», «Песня о любви», «Девочка, девушка, женщина», «Знает небо», «Девочка-море», «Если бы знать зачем», «В заметки», «Тут и там» և այլ ինքնատիպ ստեղծագործություններ: Համերգային շոուն հիշեցնելու է գեղեցիկ և ռոմանտիկ ներկայացում: Սպասվում է անմոռանալի երեկո, որը դեռ երկար կմնա հանդիսատեսի հիշողություններում:


Չի բացառվում, որ Չումակովի համերգից հետո ինքնագրեր բաժանի երկրպագուներին:
Նշենք, որ Չումակովը բուլղարա-հայկական ծագմամբ ռուս երգիչ է, երաժիշտ, հաղորդավար, գրող, սցենարիստ, նկարիչ, ձայնային պրոդյուսեր։ Ծնվել է 1981 թ. Ուզբեկստանում։ Մայրը՝ Լիլիա Ավանեսովնան, հայ է, ծնունդով՝ Լեռնային Ղարաբաղից։ 2003 թվականին Չումակովը դարձել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ժողովրդական արտիստ» երաժշտական ռեալիթի շոուի առաջին շրջանի մրցանակակիր։ 2013 թվականին ճանաչվել է ռուսական Առաջին ալիքի «Один в один!» հեռուստաշոուի առաջին շրջանի հաղթող։ 2014 թվականին ընդգրկված է եղել «Ռոսիա-1» հեռուստաալիքով ցուցադրվող այդ շոուի երկրորդ շրջանի ժյուրիի կազմում։ Այսօր արդեն հաջողված արտիստը բազմաթիվ համերգներով հանդես է գալիս Ռուսաստանում և աշխարհի տարբեր երկրներում:

Դիտվել է՝ 1301

Մեկնաբանություններ