Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Երևանյան hեռանկարներ» կհյուրընկալի աշխարհի ամենահին գործող երգչախումբին

«Երևանյան hեռանկարներ» կհյուրընկալի աշխարհի ամենահին գործող երգչախումբին
27.09.2018 | 22:24

«Երևանյան hեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 4-ին Երևանում ելույթ կունենա հռչակավոր Վիեննայի տղաների երգչախումբը: Համերգի ծրագրում կհնչեն.Գալուս, Հենդել, Հայդն, Մենդելսոն, Շուբերտ, Մոխնիկ, Շեչինսկի, Կոմիտաս, Յոզեֆ Շտրաուս, Յոհան Շտրաուս, Բիլի Ջոյել, ժողովրդական երգեր, հատվածներ հայտնի Մյուզիքլներից:

Երգչախումբը ստեղծվել է 1498-ին Մաքսիմիլիանոս Առաջին կայսեր հրամանով: Դրանով իսկ կանոնակարգվեց դեռևս 1296-ից Կայսերական եկեղեցում երգող տղաների ավանդույթը: Երգչախմբի կազմում են եղել , ու նաև աշխատել այնպիսի հանճարներ ինչպիսիք Մոցարտը, Սալիերին, Գլյուկը, Բրուքները, Հայդն եղբայրները, Շուբերտը, Բեթհովենը և Բախը: Մինչ 1918-ը երգչախումբը երգել է միայն Կայսերական պալատի համար, միայն 1920-ից էր, որ այն վերածվեց առանձին կազմակերպության և սկսեց հանդես գալ լայն հասարակության համար և շրջագայել աշխարհով մեկ: Երգչախմբի ձայնագրությունները ներկայացնում է բացառապես «Դոյչե Գրամոֆոն» ընկերությունը: Վիեննայի տղաների մասին նկարահանվել է շուրջ 50 գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, այդ թվում նաև` «ՈՒոլթ Դիսնեյ» ընկերության կողմից: Երգչախումբը հաճախակիորեն իր ներկայությամբ և անզուգական կատարումով զարդարում է հռչակավոր ամանօրյա համերգը, որը հեռարձակվում է աշխարհով մեկ Վիեննայի Մուզիքֆերայնի ոսկե դահլիճից:

Ավստրիայի պետությունը Վիեննայի տղաների երգչախմբին նվիրաբերել է քաղաքում գտնվող ամենագեղեցիկ պալատներից մեկը` Աուգարտենը, ուր երեխաները ապրում և հաճախում են դպրոց: Երգչախմբի անդամների տարիքը 9-14 տարեկան է: Տղաների երգչախմբի համար 2012թ.-ին Վիեննայում կառուցվեց 400-տեղանոց համերգային դահլիճ: Երգչախումբը հայտնի է նաև իր մարդասիրական ծրագրերով, բացառիկ լուսավորչական աշխատանքով, որ նրանք կատարում են փախստականների և բոլոր կարիքավորների համար, և ընդհանրապես` աշխարհի մարդկությանը առավել բարի դարձնելու նպատակով:

Դիտվել է՝ 977

Մեկնաբանություններ