Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արտքաղաքական դեֆո՞լտ

Արտքաղաքական դեֆո՞լտ
28.09.2018 | 00:08

Փաշինյանի երկրորդ արտքաղաքական լայնամասշտաբ այցը ևս անհաջողության մատնվեց։ Առաջինի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանը հաջողեցրեց նկարվել աշխարհի մեծերի հետ, ապա «Յուրոփին» հաթաթա տվեց բրյուսելյան օդանավակայանում, վերադարձավ Հայաստան՝ շարունակելով արտքաղաքական կազուսը գրեթե բոլոր ուղղություններով` ՀԱՊԿ մտնել-դուրս գալու, ՀԱՊԿ-ի ղեկավարին ձերբակալության սանկցիա տալ-չտալու, Իրան մեկնել-չմեկնելու, ՄԱԿ-ի գագաթնաժողովին ուշացումով մասնակցելու և այլն։


Թվում էր՝ առաջին ֆիասկոն բավարար էր՝ ՄԱԿ-ում հասուն լիդերի կարգավիճակով հանդես գալու համար։
Սակայն այցի ուշացման հանգամանքը, որպես նշանային համակարգ, արդեն իսկ արձանագրում էր՝ Փաշինյանն այնքան է խորացել ներքաղաքական, ինքնավերատադրման, «ասֆալտին փռելու», «պատին ծեփելու» գործընթացների մեջ, այնքան է հեռացել բուն հայաստանյան մարտահրավերներից, որ անգամ ՄԱԿ-ի բարձր ամբիոնը նրան չի օգնում՝ իրերի ճշգրիտ դասավորության մեջ հայտնվելու, և վեց ամիս անց նա դեռ խոսում էր ի՛ր հեղափոխությունից, ներկայացնում է այն, որպես «նոու-հաու» ամեն բան տեսած, «ապրած» աշխարհի համար, շարունակում ագորայի գաղափարների զարգացումը, հիմա էլ բրյուսելյան օդանավակայանի հանգույն բողոքելով ոչ թե «Յուրոփից», այլ հայաստանյան նախկին իշխանությունից՝ համարելով այն ավտորիտար։ Այնինչ, «սիրո և հանդուրժողականության հեղափոխություն» իրականացրած անձը, այն էլ մեծ աշխարհի աչքի առաջ, պետք է տարորոշեր, պնդացներ Հայաստանի դերն ու տեղը մեծ աշխարհում, ոչ թե բողոքեր իր երկրից, անկախ նրանից՝ ինչպիսի է այն եղել ու կա։


Էլ չենք խոսում այն մասին, որ նույն այդ աշխարհի բաց ականջի համար նա ասաց՝ չի փոխելու հայաստանյան նախկին «ավտորիատար» իշխանության արտաքին քաղաքականությունը։ Իսկ ա՝յ, ղարաբաղյան քաղաքականությունը ՄԱԿ-ի ամբիոնից նա հաստատապես «փոխեց», մոռանալով, որ սույն «սրիկա ավտորիատարներն» իրեն ժառանգել են «մադրիդյան սկզբունքներ», Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններ, թողել ուժեղ հսկվող սահման։ ՈՒ, չգիտես ինչու, վերցրել ու այդ բարձր ամբիոնից ասում էր, որ Ղարաբաղը չի կարող մաս կազմել Ադրբեջանին։ Ինչու՞, կիմանան ինքն ու ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, որը, փաստացի, գտնվում էր հարազատ «վայրում» (հիշենք՝ վերջինս տևական ժամանակ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչն էր), բայց այդպես էլ չկարողացավ գոնե ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի մակարդակով հանդիպում կազմակերպել Փաշինյանի հետ, իսկ իր հետ Պոմպեոյի հետ հանդիպման նախնական պայմանավորվածությունը ևս չեղարկվեց։
Ի դեպ, չեղարկումների բավականին հետաքրքիր ռեժիմ կիրառեց նաև Ռուսաստանը։ Սեպտեմբերի 25-ին նախատեսված Վ. Պուտինի այցն Ադրբեջան տեղափոխվեց սեպտեմբերի 27՝ դառնալով մեկօրյա, որից հետո Պուտինն ու Ալիևը միասին թռան Դուշանբե՝ «դիմավորելու» ԱՄՆ-ից այնտեղ թռչող Փաշինյանին։ Ապա ՈՒշակովը հայտարարեց, որ չեղարկվում է Հայաստան կատարելիք Պուտինի այցը ևս։


Նկատենք` այդ չեղարկումները տեղի ունեցան Փաշինյան-Մակրոն-Պուտին «նոն ստոպ» հանդիպումներին` Մամեդյարով-Մնացականյան բանակցություններին զուգահեռ։
Հիշենք` մշտապես եղել է թեզը, որ Ղարաբաղը միակ խնդիրն է, որի շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կոնսենսուս կա։ Հավատա՞նք։ Ով՝ ինչպես։ Կարծե՞նք, որ պուտինյան այցերը Ադրբեջան և Հայաստան իրենց խորքում ունեին Ղարաբաղյան խնդրի լուծումը տեղից շարժելու ազդանշանում, Դուշանբեում ոչ ֆորմալ Փաշինյան-Ալիև հանդիպման պրոյեկտում։ Սակայն Փաշինյանի՝ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խորհրդարանական ընտրությունների գնալու մանդատի հայցումը, Մամեդյարով-Մնացականյան երեքժամյա հանդիպումը, նաև «աչքից հեռու» հանդիպումները որոշակի սրբագրումներ մտցրին խնդրի լուծման հարցում` որոշակի կանգ առաջացնելով։
Կտա՞ այդ մանդատն ու կանգի ժամանակը «միջազգային» հանրությունը, առաջին հերթին Ռուսաստանը, Փաշինյանին։
Կերևա առաջիկայում, խորհրդարանական ուժերի հետ Փաշինյանի բանակցություններից և խորհրդարանի լուծարման շուրջ տեղի ունեցող զարգացումներից։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ