Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Բարձրյալին քեզ ապավեն դարձրու, և չարիքը չի մոտենա քո հարկին»

«Բարձրյալին քեզ ապավեն դարձրու, և չարիքը չի մոտենա քո հարկին»
28.09.2018 | 09:51

Քո ժառանգելիք երկրի մարդիկ հավատում են հմայություններին ու կախարդություններին, բայց քո Տեր Աստվածը քեզ այդպես վարվելու հրաման չի տվել» (Բ Օրինաց 18;14)։
«Թող վեր կենան ու քեզ փրկեն աստղագուշակները, որոնք դիտում են երկնքի աստղերը, թող պատմեն քեզ, թե ի՛նչ է գալու քո գլխին: Ահավասիկ նրանք բոլորը, ինչպես խռիվ, պիտի այրվեն կրակի մեջ և իրենց հոգիները չպիտի կարողանան փրկել բոցից» (Եսայի 47;13-15)։
Մենք արդեն անդրադարձել ենք նման նողկալի երևույթներին, որոնք, բացի դժբախտությունից ու հոգեկորստից, ոչինչ չեն տալիս մարդուն, այդ պատճառով, որպեսզի հայ մարդուն հետ պահենք նման հոգեսպան երևույթներից, հարկ է, որ յուրաքանչյուրը իրազեկվի և հեռու փախչի թե՛ այս մարդակերպ գազաններից և թե՛ գառան մորթի հագած գայլերից՝ աղանդավորներից:


Ցավոք սրտի, այսօր մարդիկ՝ Աստծուն ու Եկեղեցին թողած, ընկել են բախտագուշակների, աստղագուշակների, գիր կապող-քանդողների հետևից, որոնք իրենց հերթին վկայում են, թե Աստծո օգնությամբ են կատարում, մինչդեռ Սուրբ Գիրքը հստակ մերժում է նման մարդկանց, որոնք ոչ թե Աստծո, այլ սատանայի կամքը կատարողներ են:


Դանիելի մարգարեության մեջ հստակ պատռվում է նրանց սատանայադեմքը. «Իր թագավորության երկրորդ տարում Նաբուգոդոնոսորը երազ տեսավ: Նրա հոգին խռովվեց, ու քունը փախավ աչքերից: Թագավորն ասաց, որ կանչեն իմաստուններին, մոգերին, կախարդներին և աստղագուշակներին, որպեսզի թագավորին հայտնեն նրա երազը: Նրանք եկան, կանգնեցին թագավորի առաջ, և թագավորն ասաց նրանց. «Երազ տեսա, և հոգիս խռովվեց՝ երազս հասկանալու համար»: Այս աստղագուշակները ասորերեն խոսեցին թագավորի հետ և ասացին. «Արքա՛, թող քո կյանքը հավիտյան լինի: Դու երազդ ասա՛ քո ծառաներին, և մենք կմեկնենք այն»: Արքան պատասխանեց և ասաց աստղագուշակներին. «Իմ խոսքը վճռական է. արդ, եթե ինձ չհայտնեք երազն ու նրա մեկնությունը, կորստի կմատնվեք, և ձեր տները ավերակ կդառնան, իսկ եթե երազն ու նրա մեկնությունը հայտնեք ինձ, դուք պարգևներ, բազում ընծաներ և մեծ պատիվ կստանաք ինձնից, միայն թե հայտնեցե՛ք ինձ երազն ու նրա մեկնությունը» (Դանիել 2;1-6): Սակայն ո՛չ մոգերը, ո՛չ բախտագուշակները և ո՛չ էլ աստղագուշակները չկարողացան իմանալ, թե ինչ երազ էր տեսել արքան, և դատապարտվեցին մահվան: Նրանց կողքին կար Դանիել անունով մի մարդ, ով հավատարիմ էր Տիրոջ պատվիրաններին, և Աստված հայտնեց նրան թե՛ երազը, թե՛ երազի մեկնությունը:

Սուրբ Գրքում բազմաթիվ են նմանատիպ դեպքերը, երբ Աստված ինքն է պատվիրում կոտորել այդ մարդանման գազաններին: Նոր ՈՒխտի Հայտնության գրքում նրանց դատաստանի մասին ասվում է. «Իսկ գալով ծույլերին ու անհավատներին, ոճրագործներին և պոռնիկներին, կախարդներին և կռապաշտներին, հմայողներին և բոլոր ստախոսներին՝ ամբարիշտներին, նրանց բաժինը ծծմբով և հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է» (Հայտ. 21;8), իսկ դևերից բռնվածներին և նրանց զորությամբ գուշակողներին հորդորում ենք հետ դառնալ իրենց մոլորություններից, որպեսզի փրկվեն վերահաս պատժից, ինչպես եղավ առաքելական շրջանում. (Գործք 19;19,13-15): Բոլոր բախտագուշակները, թուղթ ու գիր կապող-քանդողները, աստղագուշակները, էքստրասենսները և նմանատիպ այլ գազաններ սատանայի կամակատարներն են, ուստի նրանց հետ հարաբերվելը նույնն է, թե սատանայի հետ հարաբերություն ունենալ: Բոլոր այս դիվապաշտները վկայում են, թե Աստծո շնորհիվ են այդ ամենը կատարում, իսկ գուցե մեկը նրանց հարցնի. «Իսկ դուք մկրտվա՞ծ եք, եկեղեցի հաճախու՞մ եք, գոնե տեղյա՞կ եք` ինչ է ապաշխարությունը, Պատարագին մասնակցում և Սուրբ Հաղորդություն ստանու՞մ եք»: Եթե քննենք, կտեսնենք, որ հեռու են նման փրկական խորհուրդներից, էլ ուր մնաց Աստծո «շնորհով» կատարած գուշակությունը: Իսկ սրբապատկերները քող են, որպեսզի մարդիկ հավատան նրանց: Մի առիթով, երբ մի գուշակի ասել են՝ ինչու չես մկրտվում, նա ասել է՝ զորությունս կկորչի. հետևությունը թողնում եմ ընթերցողին: Եթե նրանք ասեն՝ սատանայի զորությամբ են անում, ո՞վ կգնա նրանց մոտ, իհարկե՝ ոչ ոք: ՈՒստի իմացե՛ք և հեռու մնացեք նմանատիպ հոգեկործան պիղծ գուշակներից և ձեր այս ժամանակավոր կյանքը ապրեք՝ հավատարիմ մնալով Տիրոջ Փրկչական խորհրդին, և մի՛ այցելեք նման գազաններին: Միայն անհավատ կամ թերահավատ մարդուն են հատուկ նման պիղծ երևույթները, և այս ամենը իր ազդեցությունն է ունենում միայն անհավատ մարդկանց վրա, որոնք Աստծուն ու աստվածահաստատ Եկեղեցին թողած, ընկել են հոգեկորուստ մեղքի հետևից: Այս մադկանց կարելի է մի հարց ուղղել. «Եթե սատանայախոս գուշակի մոտ այցելեք, և նա ասի, որ ձեր բարեկամը մեկ օրից պիտի մեռնի, և պատահի այնպես, որ նույն այդ բարեկամի հետ հարսանիքի սեղանի շուրջ հանդիպեք, ինչպե՞ս կկարողանաք զվարճանալ՝ իմանալով նրա մոտալուտ վախճանի մասին»։ Աստված մարդուց թաքցրել է իր ապագան հենց մարդու օգուտի համար:


Մարդը, որ մկրտված է Եկեղեցու սուրբ Ավազանից և ճշմարիտ հավատքի մեջ է և մասնակից եկեղեցու Սուրբ Խորհուրդներին, նրա վրա ոչ մի կախարդություն ազդեցություն չի ունենա, քանզի նրա Տերը Աստված է: Դավիթ սաղմոսերգուն այսպես է ասում. «Բարձրյալին քեզ ապավեն դարձրու, և չարիքը չի մոտենա քո հարկին»:

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1515

Մեկնաբանություններ