«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը
28.09.2018 | 13:40

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ, նշելով, որ քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, տեղեկություն ստացել մտահոգություն առաջացնող վերջին միջադեպերի և հայտարարությունների վերաբերյալ:

«Համանախագահները ափսոսանք են հայտնել շարունակվող և անտեղի մահվան դեպքերի առնչությամբ: Նրանք զգուշացրել են նախարարներին իրավիճակի սրման վտանգների մասին, կողմերին կոչ են արել կառուցողական մասնակցել դրական միջավայրի ձևավորմանը և խուսափել սադրիչ հռետորաբանությունից: Համանախագահներն ընդգծել են, որ համապարփակ կարգավորումը զիջումներ է պահանջելու բոլոր կողմերից», - ասված է հայտարարության մեջ:

Նախարարները հաստատել են բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և լարվածությունը նվազեցնելու համար հավելյալ քայլերի կարևորությունը: ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել մինչև տարեվերջ: Համանախագահները ծրագրում են տարածաշրջան գալ առաջիկայում:

Դիտվել է՝ 1073

Մեկնաբանություններ