ՌԴ ԱԳՆ- ում մեկնաբանել են Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը: «Ռուսաստանը ողջունում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ցանկացած պայմանավորվածություն: Հուսով ենք, որ Դուշանբեում կայացած զրույցը կնպաստի այդ խնդրի իրագործմանը»` «Թրենդ» գործակալությանն ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը: ՌԴ ԱԳՆ-ում նաև նշել են, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին միջնորդական աջակցություն տրամադրել որպես ԼՂ խնդրի կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը: