Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
02.10.2018 | 19:14

Դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ` Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք հետևյալը՝ որ վերջին զարգացումներից հետո 2018-ի դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, - ասաց վարչապետը՝ շարունակելով, - Հայաստանում հաստատված է ուղիղ ժողովրդական իշխանություն, և եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչը չեմ, ուրեմն՝ ընտրություններ տեղի չեն ունենա, եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչն եմ, ուրեմն ընտրությունները տեղի կունենան»:


Խորհրդարանական 3 ուժերի կողմից Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի փոփոխության քայլերը, Փաշինյանի համոզմամբ, միտումնավոր են արվում:
«Ես կարծում եմ, որ այսօր խորհրդարանում տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն՝ նեգատիվ առումով, ՀՀԿ-ն և և կարծես թե ոչ միայն ՀՀԿ-ն ցույց են տվել հերթական անգամ, որ իրենք լավ չեն, ճիշտ չեն գնահատում Հայաստանում հաստատված ներքաղաքական իրավիճակը, և այն, ինչ տեղի է ունեցել, չի կարող անցնել առանց հետևանքների, և ես այդ կապակցությամբ պատրաստվում եմ անել շատ կարևոր հայտարարություն», - ասաց վարչապետը:


«Հիմա, եթե հարց էր գնում` հակահեղափոխություն կա, թե չկա, կարող ենք պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանում կա հակահեղափոխություն, և հակահեղափոխություն են բոլոր նրանք՝ անհատապես և քաղաքական ուժերը, ովքեր պաշտպանել են և պատրաստվում են պաշտպանել այդ նախագիծը: Ինձ հավաստիացնում են, որ դա երեք քաղաքական ուժերի կողմից ներկայացված նախագիծ է: Ցանկացած պատգամավոր, ով կհայտարարի, որ ինքը պաշտպանում է այդ նախագիծը, այո, ես պաշտոնապես ասում եմ՝ ինքը հակահեղափոխության ներկայացուցիչ է և ինքը ցանկանում է, որ կոռուպցիան, կոռուպցիոն համակարգը հասնի ռևանշի իշխանության նկատմամբ, և մենք, բնականաբար, դա թույլ չենք տալու», - ասաց նա:


Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Աժ նախագահ Արա Բաբլոյանի հետ ու նրան ներկայացրել ընտրությունների անցկացման հարցով իր դիրքորոշումը:

Դիտվել է՝ 1377

Մեկնաբանություններ