«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին շարժվել Ազգային ժողով. ՀՀԿ-ն արտահերթ նիստ է հրավիրում

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին շարժվել Ազգային ժողով. ՀՀԿ-ն արտահերթ նիստ է հրավիրում
02.10.2018 | 19:17

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով կոչ արեց քաղաքացիներին շարժվել Ազգային ժողով և բողոքի ակցիա իրականացնել.
«Հենց նոր տեղեկություն ստացվեց, որ ՀՀԿ-ն ժամը 19։30-ին արտահերթ նիստ է հրավիրում հայտնի նախագիծը քվեարկելու համար և ես բոլորին կոչ եմ անում հավաքվել ԱԺ-ի մոտ և նաև այն պատգամավորներին, ովքեր, ըստ էության, չեն համարում, որ իրենք պետք է դուրս գան ժողովրդի իշխանության դեմ, կոչ եմ անում ուղղակի չգնալ Ազգային ժողով և չգրանցվել, չքվեարկել այդ խայտառակ նախագծի օգտին և քաղաքացիներին կոչ եմ անում Դեմիրճյան և Բաղրամյան պողոտաների մոտ հավաքվել, խաղաղ բողոքել», - ասաց վարչապետը։


Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը հետ չկանչվի, ինքը ստիպված կլինի դիմել ժողովրդի աջակցությանը։ «Իմաստն այն է նախագծի, որ եթե ԱԺ նիստն ինչ-որ պատճառով տեղի չի լինում, օրինակ ժողովրդի կողմից ԱԺ շենքը շրջափակելու պատճառով, կարող է համարվել , որ այդ նիստն ընդհատվել է, ոչ թե չի կայացել, ու եթե նիստն ընդհատվում է այն կարող է շարունակվել ասենք մեկ շաբաթ կամ վեց ամիս անց», - ասել էր Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ այս նախագծին աջակցող բոլոր ուժերը կհամարվեն հակահեղափոխական:

Դիտվել է՝ 780

Մեկնաբանություններ