Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ես ինձ երբեք թույլ չեմ տա Ծառուկյանի ու Քոչարյանի միջնորդ դառնալ»

«Ես ինձ երբեք թույլ չեմ տա Ծառուկյանի ու Քոչարյանի միջնորդ դառնալ»
04.10.2018 | 14:12

Այսօր Հրապարակը գրում է.

«Ժամանակ» թերթն այսօր գրել է. «Նախօրեին Ազգային ժողովում խնդրահարույց օրինագծի քվեարկությանը «Ծառուկյան» դաշինքի միանալու գործում մեծ դերակատարում է ունեցել խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը, ով միակն էր այս խմբակցությունից, որ միացել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու գլխավոր դատախազությանն ուղղված միջնորդությանը։ «Ծառուկյան» դաշինքի և ընդհանրապես ԲՀԿ-ի շուրջ առաջիկա բոլոր զարգացումները համակարգելու է Իշխան Զաքարյանը։ Նա էլ դառնալու է Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների կարգավորման գլխավոր դերակատարը։ Իշխան Զաքարյանի համար հակահեղափոխության հաղթանակը անձնական ունեցվածքի պահպանման և անվտանգության ապահովման միակ հնարավորությունն է»։

Հրապարակման առիթով կապվեցինք ԱԺ պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի հետ եւ հետաքրքրվեցինք՝ իսկապե՞ս ինքը միջնորդական առաքելություն է ստանձնել Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ։ Նա պատասխանեց․ «Ինձ համար անհասկանալի է որոշ լրատվամիջոցներով իմ անվան շուրջ հերթական ստի տարածման իմաստը։ Ես բավականին հավասարակշռված եւ, կարծում եմ, լուրջ ճանապարհ անցած պետական գործիչ եմ։ Ես բոլոր քայլերն անում եմ բաց, հրապարակային եւ առանց ավելորդ էմոցիաների։ Ես ինձ երբեք թույլ չեմ տվել եւ հիմա առավել եւս թույլ չեմ տա հասուն եւ լուրջ ճանապարհ անցած մարդկանց միջեւ լինել միջնորդ»։

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ