Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բիշկեքում սկսվել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը

Բիշկեքում սկսվել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը
04.10.2018 | 14:14

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեքում աշխատանքները սկսեց ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որի գլխավոր թեման է՝ «Անվտանգության երկխոսության աջակցությունը Կենտրոնական Ասիայում և ԵԱՀԿ տարածաշրջանում»: Աժ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Բիշկեքից տեղեկացրեց.
«ՀՀ ԱԺ-ի պատվիրակությունը ընթացիկ իրավիճակից ելնելով` նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է կրճատված կազմով՝ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը և Արման Սաղաթելյանը, Լենա Նազարյանը և Տիգրան Ուրիխանյանը պետք է միանան ավելի ուշ, իսկ Կարեն Բեքարյանը մասնակցում է ՀԱՊԿ-ի ընթացիկ նիստերին, ուստի պատվիրակության աշխատանքի ամբողջ ծավալը պիտի փորձենք կատարել երկու պատգամավորով:


Նստաշրջանի աշխատանքները ընթանում է 3 կարևոր ուղղություններով, որ համապատասխանում է ԵԱՀԿ ԽՎ-ի 3 հիմնական կոմիտեների ուղղվածությանը: Առաջին նստաշրջանում` «Պայքար նոր մարտահրավերների և վտանգների հետ սահմանամերձ շրջաններում վստահության և ռեգիոնալ համագործակցության ամրապնդման միջոցով», որպես զեկուցողներ հանդես եկան Ղազախստանում և Տաջիկստանում ԵԱՀԿ ծրագրային գրասենյակների ղեկավարներ՝ Դ.Սաբոն և Ֆ.Պիանան: Նրանք ներկայացրին ԵԱՀԿ-ի ծրագրային գրասենյակների կողմից կատարվող աշխատանքները և ծրագրերը տարածաշրջանային և մերձսահմանային անվտանգության խախտման և ամրապնդման ուղղությամբ, Ղրղզստանի ԱԳ նախարար Աբդուլաևը: Մեր պատվիրակները իրենց ելույթներում ևս մեկ անգամ ընդգծեցին, որ Ադրբեջանը նախաձեռնեց և իրագործեց թե Բաքվի, և թե Երևանի ԵԱՀԿ գրասենյակների փակումը` ԵԱՀԿ երկրների զգալի մասի կամքին հակառակ և մենք կորցրինք նաև այդ հնարավորությունը հակամարտության կարգավորման և սահմանային անվտանգությանը աջակցելու ուղղությամբ աշխատանքներ կատարելու համար: Առաջին նստաշրջանի քննարկման ընթացքում բաց բանավեճի ժամանակ հանդես եկան ԵԱՀԿ անդամ երկրների բազմաթիվ պատվիրակներ, որ ներկայացնում էին Կանադան, Ադրբեջանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ուկրանիան, Թուրքիան, այլ պետություններ: Նրանք անդրադառնում էին իրենց երկրների, տարածաշրջանի խնդիրներին, մերձսահմանային և տարածաշրջանային վտանգներին և անվտանգության վերականգման հնարավորություններին երկրների միջև` ԵԱՀԿ-ի մասնակցությամբ և նախաձեռնությամբ»:
ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը իր ելույթում բարձր գնահատեց ԵԱՀԿ տարածաշրջանային առաքելությունների կողմից կատարվող աշխատանքները և Կենտրոնական Ասիայի երկրներում` տարածաշրջանային անվտանգության խորացման ու ամրապնդման համար, և Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների քաղաքական ղեկավարությունների նախաձեռնությունները տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ: Նա ընդգծեց, որ ցավալիորեն Հարավային Կովկասում հակառակ տրամաբանությունն է իշխում: ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի՝ տարածաշրջանի վերջին լայնամաշտաբ առաքելության փակումը ոչ միայն մեկուսացրեց Հայաստանը ԵԱՀԿ-ում իր պարտավորությունների կատարման գործընթացներում ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունից, այլև էականորեն սահմանափակվեց տեղական առաքելությունների ներդրումը այդ հարցում երկրների, հասարակությունների միջև, սահմանի երկու կողմում կատարվելիք հնարավոր աշխատանքը: Իհարկե Հայաստանի Հանրապետությունը` ելնելով ԵԱՀԿ իր պարտավորություններին հանձնառու լինելուց, ԵԱՀԿ քարտուղարության հետ համատեղ մշակել է «Հայաստանի համագործակցության ծրագիրը», որ ներառում է փակված գրասենյակի գլխավոր ուղղությունները, և դա վկայում է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել ԵԱՀԿ-ի հետ կառուցողական ու դրական համագործակցությունը:


Հերմինե Նաղդալյանը շեշտեց ԵԱՀԿ գործիքների լայն ասպեկտի համատեղ հիմքի վրա անվտանգության հարցերի լուծման կարևորությունը` ինչպիսիք են սպառազինությունների վերահսկումը, անվտանգության և վստահության ամրապնդման միջոցները, սահմանների հսկողության և այլն: Նա ևս մեկ անգամ բարձրաձայնեց, որ զինադադարի խախտումները կանխելու և անվտանգության վերականգման նպատակով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հաաձայնությունները դեռևս իրագործված չեն, և հիշեցրեց, որ հենց Բիշկեքում է 1994-ին ստորագրվել ԼՂ-ի, Ադրբեջանի և ՀՀ-ի միջև զինադադարի եռակողմ պայմանագիրը, որի կատարումը անվտանգության պահպանման կարևորագույն միջոց է:


Պատվիրակության անդամ Արման Սաղաթելյանը իր ելույթում շարունակեց ԵԱՀԿ-ի հետ համագործակցության խնդիրը՝ նշելով, որ ԵԱՀԿ գրասենյակի նախկին ներկայացուցիչը, որ այսօր Տաջիկստանի գրասենյակի ղեկավարն է և այս նիստի զեկուցողներից մեկը, բնականաբար, օգտագործում է նաև մեր երկրում իր աշխատանքի փորձը, սակայն այդ գրասենյակը այլևս չի կարողանալու որևէ ներդրում ունենալ տարածաշրջանային անվտանգության գործում: Նա շեշտեց, որ վստահության ամրապնդման միջոցները և միջոցառումները արդյունավետ կարող են լինել միայն այն ժամանակ, երբ ներառում են մարդկանց, որ ապրում են կոնֆլիկտների շրջաններում: Առանց մարդկանց ուղիղ մասնակցության դրանք կմնան լոկ որպես լավ նախաձեռնություն: Այս իմաստով` ԵԱՀԿ առաքելությունների մանդատը կարող է կարևորագույն դերակատարություն ունենալ և մենք մշտապես աջակցելու ենք այդ մանդատի ընդլայմանը: ՀՀ-ի հարևանները Արևմուտքում և Արևելքում գործում են բացարձակ հակառակ, ընտրելով ոչ կոնստրուկտիվ միջոցներ՝ տրանսպորտային շրջափակում, թշնամական և ագրեսիվ հռետորաբանություն, քսենոֆոբիա և արմենաֆոբիա` հասցված պետական քաղաքականության մակարդակի: Ադրբեջանական պատվիրակները այս ամբողջ քննարկման ընթացքում մնացել էին ավանդական 20% և 1 մլն փախստականների մտքի վրա, սակայն մի նորարարություն մտցրել էին, քանի որ 20% հնչեցրեցին որպես մեկ հինգերորդ, իսկ 1 մլն փախստականը՝ որպես ամեն իններորդ: Այսինքն՝ ուրիշ ոչինչ Ադրբեջանում չի փոխվել:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1015

Մեկնաբանություններ