«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Պուտին. ԱՄՆ ուրիշ նախագահ չունի, ուրիշ ԱՄՆ չկա, աշխատելու ենք նրանց հետ

Պուտին. ԱՄՆ ուրիշ նախագահ չունի, ուրիշ ԱՄՆ չկա, աշխատելու ենք նրանց հետ
04.10.2018 | 14:18

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» համաժողովում ասել է. «Ամերիկան ուրիշ նախագահ չունի, ուրիշ ԱՄՆ չկա, ուստի, մենք աշխատելու ենք նրանց հետ» և հավելել, որ ԱՄՆ-ը գերտերություն է և շատ ասպարեզներում լիդեր: Պուտինի փոխանցմամբ` ԱՄՆ-ը Ռուսաստանի համար բնական դաշնակից է միջազգային անվտանգության, զանգվածային ոչնչացման զենքի չտարածման, ահաբեկչության դեմ պայքարի և կլիման փրկելու ոլորտներում: Նա խոսել է ԱՄՆ ընտրություններին ռուսների միջամտության թեմայի մասին.


«Ժամանակն է, որ Ամերիկայում այդ խավարամտությանը վերջ տրվի, որ չփորձեն այդ հարցով թունավորել ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, ինչը բացասական է ազդում աշխարհի վրա»: «Վերջապես թող ամերիկյան վերնախավում հանգստանան և միմյանց հասկանան, որ այնտեղ, ինչպես նավթային շուկայում է՝ իրավիճակը կայունանա, վերականգնվի ողջամտությունը և համազգային շահերի հավասարակշռությունը»- ասել է Պուտինը:


Խոսելով Սիրիայի իրավիճակի մասին, ՌԴ նախագահն ասել է, թե Մոսկվայի ցանկությունն է, որ օտարերկրյա բոլոր զորամիավորումները, այդ թվում՝ ռուսական, ի վերջո հեռանան այդ երկրի տարածքից: Նա պնդել է, որ Սիրիայում ամերիկյան ուժերի ներկայությունը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը:

Դիտվել է՝ 507

Մեկնաբանություններ