Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Յա էշը, յա իշատերը»

«Յա էշը, յա իշատերը»
05.10.2018 | 00:45

Եթե Հայաստանը չգտնվեր կիսապատերազմական իրավիճակում, ապա այն, ինչ տեղի է ունենում մեզանում, կարող էր, ճիշտ է, ոչ ամբողջովին, այնուամենայնիվ, քաղաքական պայքարի տրամաբանության շրջանակներում դիտարկվել, սակայն Ղարաբաղյան խնդիրն անչափ նուրբ ու փխրուն է դարձնում մեզանում տեղի ունեցող ամեն ինչ։


Բոլոր դեպքերում, ի՞նչ տեղի ունեցավ այս օրերին։ Գործընթացներն արագացան, ընդ որում, ՄԱԿ-Դուշանբե փաշինյանական այցերից հետո։ Ո՛չ, տեղի ունեցողն ամբողջապես չենք պայմանավորելու այդ այցերով, որովհետև դեռ Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Փաշինյանն ազդանշանել էր, որ այդ ընտրությունները քվե են՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար, որովհետև ինքն արդեն իսկ մտմտում էր խորհրդարանական ընտրություններն առաջ բերելու տարբերակը։
Եվ եթե ելնենք կանխավարկածից, որ ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն մտցնելու տարբերակը ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ կոնգլոմերատին կուլիսներում հուշել է «Ելքի» պատգամավոր, իրավաբան Էդմոն Մարուքյանը, կարող ենք ասել, որ բուն հեղափոխական մոդերատորները խաղի մեջ են քաշել ԱԺ եռաժանին՝ կանոնակարգ օրենքի փոփոխության տեսքով, որն էլ դարձավ վերջինների համար լուրջ դիլեմա՝ զարգացումների արագության մատրիցան Նիկոլին հանձնելու առումով։


Եվս մեկ անգամ պնդենք՝ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերին։ Կոնգլոմերատը չի հաջողելու։ Հազար ու մի պատճառով. դա «կքննենք» մեկ այլ առիթով: Այժմ, թե ինչու Նիկոլը առաջանցիկություն հաղորդեց խորհրդարանական ընտրություններին՝ խիստ նրբագեղ, անտեսանելի՝ «հեղափոխական» խաղի մեջ քաշելով՝ «դավին անտեղյակ, ցավին անտարբեր» ժողովրդին, Երևանի ընտրություններում արդեն իսկ ֆիասկո գրանցած խորհրդարանական ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռաժանիին՝ փորձելով մեկ հարվածով կտրել նրա երեք գլուխներն էլ՝ Արփինե Հովհաննիսյանի, իսկ իրականում «լուսավոր»՝ «իլյումինատ» Էդմոնի ձեռքով։ Պատճառները անբավ են, սակայն գերակա «դուետի» վրա ծանրանանք։


ա) Այո, իր ցույցի օրը նշանային համակարգի տակ հայտնված Փաշինյանը (հենց միտինգի ժամանակ ստացավ Արմեն Գրիգորյանի հոր ինքնասպանության լուրը) կարդաց, փոքր-ինչ կորցրեց իրեն, կողքին կանգնած Արարատ Միրզոյանը նույնպես շատ վատ էր զգում, ժողովրդի միջից հարցրին՝ վատ լու՞ր եք ստացել, Նիկոլը չարձագանքեց) և հեղափոխական-կառավարական խումբն ուներ մտավախություն, որ այսպես շարունակվելու դեպքում՝ մայիսին «յա էշը կսատկի, յա իշատերը», ուստի էյֆորիայի վրա ցանկանում է շատ արագ ընտրություններ պարտադրել՝ ամեն գնով։ Եվ քանի որ մինչև մեկը հաշվել չգիտի, այս մեկն էլ ահավոր սխալ է հաշվում, չի գիտակցում՝ այդ ընտրություններից հետո ստացած բարձր քվեի արդյունքում սպասվող, ամբողջական պատասխանատվության չափը, «ժողովուրդ ջանի» հիասթափության իրական ամպլիտուդը։ Բայց դա ևս այսօրվա քննարկելիք խնդիրը չէ։


բ) Այո, կգնա դեկտեմբերին Փաշինյանն ընտրությունների։ Եվ դա նրան թույլ կտա միջազգային հանրությունը, չնայած ԵԽԽՎ անչափ կոշտ հայտարարությանն ու Վենետիկի հանձնաժողովի՝ փաշինյանական «ոնահարմանը»։ Ավելին, «միջազգայինը» «սաղ-ուրախ-չաղ ու բախտավոր» կլինի այդ ամենի համար, քանզի «պրեսինգի» նման հիասքանչ գործիք կունենա Փաշինյանի վրա՝ գլխավոր հարցում, այն է՝ Ղարաբաղի։ Փաշինյանը փորձում է այս ընտրություններով հետաձգել Ղարաբաղյան խնդրի հնարավոր պայմանավորվածությունների ժամանակը, փորձելով առավել հարմար դիրքավորվել խորհրդարանի ու ժողովրդի արանքում՝ բոլոր հնարավոր տարբերակների դեպքում։ Ի դեպ, չի բացառվում, որ դա նաև ձեռնտու լինի ներքին խաղացողներին՝ նույն կոնգլոմերատին (հասկացաք՝ ում), եթե հաշվի առնենք, որ Իրանում իրադարձությունները ևս արագ են զարգանում, և ֆորսմաժորի հեռանկարն այս դեպքում ևս չի բացառվում, ինչի պարագայում Հայաստանը դառնում է առաջնագծային խաղացող՝ բոլոր վտանգներով ու ռիսկերով հանդերձ։

գ) Այս զարգացումների ընդերքում չբացառենք ևս երկու միջանկյալ տարբերակ։ Մի ասեք՝ անհնար է, երբեք չի կարելի ասել՝ երբեք. Փաշինյանի հրաժարականի դեպքում՝ խորհրդարանական եռաժանի կոնգլոմերատը իսկապես թեկնածու է առաջադրում, ինչն անչափ հետաքրքիր կարող է լինել։ Չեմ պնդում, սակայն, ասենք, Դավիթ Տոնոյանի նման մի ֆիգուր (չնայած արտահոսքին, որ նրան վերջերս երկու անգամ չի ընդունել Շոյգուն, այնուհանդերձ, նա Ռուսաստան-ՆԱՏՕ տանդեմում խաղացած «տղա» է, «ստեղծվել» է նախկին թիմում, այսօր էլ ամենաբարձր վարկանիշ ունեցող նախարարն է, ինչն իր «առավելություններն» ունի)։
Կամ՝ ընտրությունները տեղի են ունենում, հեղափոխականները հաղթում են, սակայն նոր ընտրված խորհրդարանում «վերադասավորություններ» են տեղի ունենում, և վարչապետ է ընտրվում, ասենք, ոչ թե Փաշինյանը, այլ մեկ այլ «ցանկալի»։
Ի՞նչ կասեք։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3184

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ