ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Գազանի անվան և պատկերի գաղտնիքը

Գազանի անվան և պատկերի գաղտնիքը
05.10.2018 | 00:14

Անդրեյ քահանա ԳՈՐԲՈՒՆՈՎ

Այսօր, տեսնելով շուրջը կատարվողը, սկսում ենք հասկանալ, որ Հովհաննես Աստվածաբանը, ըստ իր օրերի պատկերացումների ու հասկացությունների, տվել է գալիք գազանի գրի դրոշմի ճշգրիտ և միաժամանակ պարզ ու ամբողջական նկարագրությունը:
Իսկապես որ, երկու հազար տարի առաջ հնարավոր էլ չէր դրա մասին խոսել ավելի որոշակի և հստակ:


«Եվ ստիպում է բոլորին` փոքրերին ու մեծերին, հարուստներին ու աղքատներին, ազատներին ու աղքատներին, որ գրի դրոշմ տան նրանց աջ ձեռքի կամ ճակատի վրա, այնպես, որ ոչ ոք չի կարողանալու առնել ու վաճառել, բացի նրանից, ով ունի գրի դրոշմը` գազանի անունը և նրա անվան թիվը: Այստեղ իմաստություն կա: Ով խելք ունի, թող հաշվի գազանի թիվը: Քանի որ դա մարդու թիվն է և նրա թիվը` վեց հարյուր վաթսուն վեց է»: Հայտնության գրքի 13-րդ գլխի 16-18 տողերի այս բառացի թարգմանության մեջ աչքի են ընկնում հետևյալ խոսքերը` «և ստիպում է», նաև «գրի դրոշմ տան նրանց»: Այստեղից հետևում է, որ իշխանության կողմից մարդկանց թվային անուններ տալու ստիպողական գործողություններ պիտի կիրառվեն, ինչը մենք տեսնում ենք այսօր: Նաև «տան նրանց» խոսքերը արդեն ցույց են տալիս, որ թվային անունը պիտի տրվի մարդուն: Այս թարգմանության հիման վրա կարելի է ձևակերպել գազանի գրի դրոշմի յոթ նշաններ.


1. Այս կամ այլ ձևով մարդկանց պիտի ստիպեն, պարտադրեն ընդունել գրի դրոշմը («և ստիպում է...»):
2. Գրի դրոշմը պիտի լինի անխտիր բոլորի համար, անկախ նրանց տարիքից ու սոցիալական դիրքից («...բոլորին, մեծերին ու փոքրերին...»):
3. Գրի դրոշմը պիտի տան մարդկանց («որպեսզի գրի դրոշմ տան նրանց»):
4. Գրի դրոշմը պահանջելու է մարդկանցից մտածել և գործել այնպես, ինչպես դա պահանջում է համակարգը` աջ ձեռքը գործելակերպն է, իսկ ճակատը` մտածելակերպը («...աջ ձեռքի կամ ճակատի վրա...»): Ընդ որում, չի բացառվում, որ այդ դրոշմը նաև ֆիզիկապես դրվի մարդու մարմնի վրա:
5. Միայն դրոշմ ունեցողը կկարողանա օգտվել սոցիալական բարիքներից:
6. Գրի դրոշմը մարդկային նոր անունն է, որը նրան տալիս է գազանը, որպեսզի ցույց տա իր իշխանությունը մարդու վրա, և այդ անունը թվային անուն է («...գազանի անունը և նրա անվան թիվը»):
7. Անմիջական առնչություն ունի գրի դրոշմի հետ գազանի թիվը կամ հակաքրիստոսի սատանայական նշանը` 666:
Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ Հայտնության գրքի «գազանի անվան» մասին մարգարեությունների խորհրդավորության վարագույրը կարծես վերացավ, որովհետև մարգարեությունը կատարվում է մեր աչքի առաջ:

ԱՍՏԾՈ ՓՈԽԱՐԵՆ` ԷԿՐԱՆԸ
Արդի փիլիսոփաները, հասարակագետները, պատմաբաններն ու քաղաքագետները խոսում են աշխարհի «հետինդուստրիալ ժամանակաշրջան» թևակոխելու մասին, որը «այս աշխարհի իմաստունները» իրենց հիմարությամբ անվանում են «հետքրիստոնեական»: Հաստատվում է, որ հասարակության հաղորդակցման ցանցային համակարգը ստեղծում է գլոբալիզացիայի նախադրյալներ` մարդկության ամբողջական միավորում, որը իրենից ներկայացնելու է մեկ սկզբունքորեն «նոր սուպերհամակարգ», որի մեջ ուղղափառ քրիստոնյայի համար, որը ծանոթ է սուրբգրային մարգարեություններին, դժվար չէ ճանաչել գալիք հակաքրիստոսի համակարգը` գազանի թագավորությունը:


Իերոմոնախ Սերաֆիմ Ռոուզը, «ինֆորմացիոն հասարակության» և հակաքրիստոսի իշխանության հաստատման միջև կապը տեսնելով, գրում է. «Հակաքրիստոսի վերաբերյալ հայտնի է, որ նա համաշխարհային կառավարիչ է լինելու, և միայն ժամանակակից հաղորդակցական միջոցների ստեղծման շնորհիվ հնարավոր եղավ, որ ամբողջ աշխարհը կառավարի մեկ մարդ»:


Արդեն այսօր կարելի է նկատել միլիարդավոր մարդկանց աշխարհայացքի, հոգեբանության, ապրելակերպի արմատական փոփոխության գործընթացը, երբ նրանք ստիպված են հաղորդակցվել «ինֆորմացիոն հասարակության» կյանքին: Էկրանի անսահմանափակ ազդեցությունը` հեռուստացույցերի, համակարգիչների, սմարթֆոնների տեսքով տարածվել է ոչ միայն տնտեսական, առևտրային ու քաղաքական ոլորտների վրա, այլև ներխուժել անձնական հարաբերությունների տարածք` ընտանիքի, հավատքի, այսինքն մարդկային հոգու ոլորտ` հավակնելով նոր կրոնի և նոր փիլիսոփայության դերը ստանձնելուն: «Էկրան» անունը մենք գրում ենք մեծատառով ոչ թե այդ երևույթի նկատմամբ հարգանքից, այլ որպեսզի նշվի Էկրանի տեղը շատերի համար որպես կուռքի, որը Աստծուն դուրս է մղել նրանց կյանքից: Էկրանը (հեռուստա, համակարգչային, հեռախոսային և այլն) մարդկային հոգիների վրա մի հզոր ամբողջական, գլոբալ ազդեցության համակարգ է: Ի՞նչ է բերում իր հետ այդ համակարգը:


Նախ` մեծ փոփոխություններ արժեհամակարգի մեջ: Կենդանի մարդկային շփումը, հարաբերությունը զիջում է իր տեղը ինֆորմացիոն, միջնորդավորված հաղորդակցմանը` Էկրանի միջոցով:
Երկրորդ` Էկրանը օպտիկական էֆեկտների և այլ վիզուալ հնարքների միջոցով փոխակերպում է աշխարհի նորմալ, ավանդական պատկերը «վիրտուալ» իրականության` ընկղմելով մարդուն գիտակցության հատուկ փոփոխված վիճակների մեջ:
Երրորդ` Էկրանը «նոր համաշխարհային հասարակարգի» հակաքրիստոսի գաղափարախոսությունը մարդկանց գիտակցության մեջ ներդնելու գործիք է: Էկրանը օտարացնում է իրարից մեկ տան մեջ ապրող մարդկանց: Այն հազվագյուտ ժամերին, երբ ընտանիքը հավաքվում է տանը, մարդիկ համարյա իրար հետ չեն շփվում` սևեռելով իրենց դեմքերը փոքր կամ մեծ էկրաններին:


Ռուսերենից թարգմանեց դարբասի հոգևոր հովիվ
Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 2051

Մեկնաբանություններ