Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՖԻԴԵ-ի նոր նախագահը Դվորկովիչն է

ՖԻԴԵ-ի նոր նախագահը Դվորկովիչն է
05.10.2018 | 03:10

Հոկտեմբերի 3-ին Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) ունեցավ նոր նախագահ: Այդ նորը Արկադի Դվորկովիչն է, որը կազմակերպության Բաթումում անցկացված կոնգրեսում ձայների մեծամասնությամբ հաղթեց ՖԻԴԵ-ի փոխնախագահ, հույն Գեորգիոս Մակրոպուլոսին: Ասենք, որ թեկնածուները նախապես երեքն էին, սակայն քվեարկությունից րոպեներ առաջ անգլիացի գրոսմայստեր Նայջլ Շորթն իր թեկնածությունը հանեց հօգուտ Ռուսաստանի ներկայացուցչի:


«Ակնհայտ է, որ ՖԻԴԵ-ին անհրաժեշտ են փոփոխություններ, անհրաժեշտ են նոր դեմքեր, և Մակրոպուլոսի հետ դրան հնարավոր չէ հասնել: Արկադին, ի դեպ, շատ խելոք երիտասարդ է, կրթված, շփման մեջ՝ հաճելի: Ֆեդերացիային անհրաժեշտ է ազատվել «հնոտիից»: Մակրոպուլոսի թիմի մարդիկ ՖԻԴԵ-ում գտնվում են դարերով, ու ժամանակն է, որ նրանց հանձնեն թանգարան,- Շորթին մեջբերում է ՏԱՍՍ-ը:- Կարևոր է թույլ չտալ, որ նախագահն իր պոստում մնա երկու ժամկետից ավելի: Կիրսան Իլյումժինովը ՖԻԴԵ-ն գլխավորում էր 1995 թվից: Դա աներևակայելի է: Շատ լավ է, որ Արկադին հայտարարեց նախագահական երկու ընտրության ժամկետի մասին»:


103 պատվիրակի քվե ստացած, Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ Ա. Դվորկովիչի (նա երեսունից ավելի ձայնով է հաղթել մրցակցին) թիմում կլինեն ֆրանսիացի Բաշար Կուատլին (նա կլինի առաջին փոխնախագահը), ազերի Մահիր Մահմեդովը, պերուացի Խուլիո Էռնեստո Գրադնա Սունիգան (երկուսն էլ՝ փոխնախագահ), տոգոեցի Էնոնամ Սևա Ֆումեյը (գլխավոր քարտուղար) ու կատարցի Չժու Չեն (գանձապահ):
Դվորկովիչն առանձնապես է կարևորել կազմակերպության թափանցիկ աշխատաոճը, ինչի համար միշտ ու հետևողականորեն քննադատվել է Կիրսան Իլյումժինովը, որն ԱՄՆ-ի կողմից հայտարարված ցուցակի այն մարդկանց թվում է, ովքեր գտնվում են պատժամիջոցների տակ: Ի միջի այլոց, նա սկզբում չի էլ պատրաստվել հրաժարական տալու, նախապատրաստվել էր նոր նախագահական ժամանակահատվածի, սակայն ՖԻԴԵ-ի էթիկայի հանձնաժողովը նրան դեռևս հունիսին 18 ամսով հեռացրել էր նախագահի պաշտոնից:


Ինչ վերաբերում է Դվորկովիչին, նա ունի վարչական աշխատանքի բավականին մեծ պաշար նաև շախմատային աշխարհում: 2007-2014 թթ. եղել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, նախագահ, վերջին տարիներին էլ ՌՇՖ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Հետաքրքիր է, որ նրա հայրը միջազգային գրոսմայստեր, շախմատի միջազգային մրցավար Վլադիմիր Դվորկովիչն է, որը 1982-84 թթ. եղել է ԽՍՀՄ շախմատի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղարը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2046

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ