USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

ՃՇՀԱՀ-ը ընդլայնում է Նյու Ջերսիի Ռադգերսի պետական համալսարանի հետ համագործակցությանշրջանակները։

ՃՇՀԱՀ-ը ընդլայնում է Նյու Ջերսիի Ռադգերսի պետական համալսարանի հետ համագործակցությանշրջանակները։
05.10.2018 | 15:19

Կարևորելով շինարարության ոլորտում ենթակառուցվածքների ռիսկերի կառավարումը և արտակարգ իրավիճակներում արձագանքման կառավարման միջազգային առաջատար շինարար – գիտնականների փորձի փախանակումը՝ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալասարանը (ՃՇՀԱՀ) ընդլայնում է Նյու Ջերսիի Ռադգերսի պետական համալսարանի հետ համագործակցությանշրջանակները։

2018-ի հոկտեմբերի 5-ին Նյու Ջերսիի Ռադգերսի պետական համալսարանի, ՀՕՖ-ի, ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության, ՃՇՀԱՀ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցության շրջանակներում՝ ՃՇՀԱՀ-ում, մեկնարկեց ԱՄՆ-ից ժամանած առաջատար գիտնականների դասախոսությունների շարքը, որում առաջին անգամ ներգրավված են «Ռիսկերի կառավարում» և «Արտակարգ իրավիճակներում արձագանքման կառավարում» թեմաներով դասախոսությունները։ Վերապատրաստման դասախոսությունները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 11-ը, որի ընթացքում կներկայացվեն «Շուկայագիտություն, գործարարություն, զարգացում և վաճառք», «Ռիսկերի կառավարում», «Էներգետիկ համակարգերի կառավարում», «Ենթակառուցվածքային ծրագրերում էներգետիկ համակարգերի կառավարման բնապահպանական ասպեկտները», «Հեղուկացման գործընթացի մեղմացման հետևանքով հիմքերի բարելավման մեթոդներ», «Արտակարգ իրավիճակներում արձագանքման կառավարում», «Ձեռներեցություն» և «Նյու Յորքի մետրոպոլիտենի թիվ 7 երթուղու նախագծում և շինարարություն» թեմաները։


«Համագործակցությունը միջազգային ճանաչում ունեցող համալսարանների և կառույցների հետ մեծ խթան է կրթության որակի բարձրացման և պահանջարկված մասնագետներ թողարկելու գործում»,- ողջունելով ներկաներին ասաց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը:

ՃՇՀԱՀ-ի չորս ներկայացուցիչներ անցել են վերապատրաստումներ՝ ստանալով Ռադգերսի պետական համալսարանի համապատասխան վկայականներ, ինչը հնարավորություն է տվել այդ մասնագետներին դասավանդել «Նախագծերի կառավարում»» մագիստրոսական կրթական նոր մոդուլը, որի արդյունքում այդ ծրագրին մասնակցած մագիստրոսների ստացած կրեդիտը ճանաչվում է Ռադգերսի պետական համալսարանի կողմից, ինչպես նաև նրանց է հանձնվում հավաստագիր Ռադգերսի համալսարանի կողմից առ այն, որ ««Նախագծերի կառավարում»» մագիստրոսական կրթական նոր մոդուլը համապատասխանում է Ռադգերսի համալսարանի չափանիշներին։


Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն հայտնեցին համագործակցությունից։ Հետևելով այս ծրագրի ընթացքին և ստացված արդյունքներին ՀՕՖ-ի գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանը առաջարկեց․ «Անհրաժեշտ է քննարկել հաջորդ ուսումնական տարվա համար այս ծրագրի ընդլայնման ուղղությունները»։

2018թ. մայիս-հունիս ամիսներին ՃՇՀԱՀ-ում անցկացվեց «Շինարարական նախագծերի կառավարում» երկշաբաթյա դասընթաց, որը վարում էին Ռատգերսի համալսարանի դասավանդման հավաստագրերստացածՃՇՀԱՀ 4 դասախոսներ: Դասընթացին մասնակցածշինարարության ֆակուլտետի 23 ուսանողներ հոկտեմբերի 9-ին կստանան Ռատգերսի համալսարանի հավաստագրեր:

ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին ՎՒԼՅԱՆ

Դիտվել է՝ 777

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao