Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայ-ադրբեջանական «փոխհրաձգություն» ԵԱՀԿ ԽՎ նիստում

Հայ-ադրբեջանական «փոխհրաձգություն» ԵԱՀԿ ԽՎ նիստում
05.10.2018 | 21:13

2018-ի հոկտեմբերի 5-ին ԵԱՀԿ աշնանային նստաշրջանի աշխատանքը բացվեց մշտական կոմիտեի նիստով: ԵԱՀԿ մշտական կոմիտեն կազմված է անդամ երկրների ազգային պատվիրակությունների ղեկավարներից և բյուրոյի անդամներից: Նիստի օրակարգում ներառված են ԽՎ նախագահի, Գլխավոր քարտուղարի, գանձապահի զեկույցները, ընտրությունների դիտորդական առաքելությունների, հատուկ կոմիտեների և հատուկ ներկայացուցիչների զեկույցները:


ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին ներկայացրեց ամառային նստաշրջանից հետո կատարած գործունեության տեղեկատվությունը և ի թիվս բազմաթիվ այցելությունների և միջոցառումնների մասնակցության` անդրադարձավ նաև ՀՀ կատարած այցին, նշնելով այցի ընթացքում քննարկված բազմաթիվ հարցերը՝ այդ թվում ԼՂ հարցը: «Ես ուրախ էի տեսնել ընտրական և այլ օրենսդրութունը բարեփոխելու ընդհանուր քաղաքական կամք, հուսով եմ, որ այդ կոնսեսուսը տեղի կունենա»` ասաց նա: Նախագահը կարևորեց ՀՀ-ում կատարվող բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, իր հանդիպումները ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի հետ: Հատկապես կարևորեց հանդիպումը Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ, որը, իր խոսքով` հնարավորություն տվեց հասկանալու, թե ինչ են մտածում հայ երիտասարդները, երկրի ապագան կերտողները:


Նա անդրադարձավ նաև պառլամենտի 100-ամյակի կապակցությամբ Բաքու այցին, ընդգծելով, որ պատրաստակամ է առաջ մղել խորհրդարանական ժողովրդավարությունը: Քննարկման ընթացքում Մեծ Բրիտանիայի պատվիրակության ղեկավար Մ.Պրիտչարդը դիմեց հարցով՝ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում գնալով ավելի ու ավելի է տարածվում հակասեմիտիզմը և ոչ տոլերանտությունը արտահայտման տարբեր ձևերով, ի՞նչ է արվում ի պատասխան: Նախագահը արձագանքեց, որ կան ԵԱՀԿ-ի կողմից ընդունված մի շարք բանաձևեր ոչ տոլերանտության մասին, որ նախաձեռնվել են այդ հարցերով Հատուկ ներկայացուցիչ Բեն Կարդեսի կողմից և այդ հարցը գտնվում է և շարունակելու է լինել Վեհաժողովի ուշադրության կենտրոնում: ԵԱՀԿ ԽՎ նախագահի ելույթից հետո ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը նշեց, որ նրա այցը Հայաստան վերջին 7 տարիների ընթացքում առաջին այցն էր: Այցի ընթացքում նա հանդիպել է ԱԺ նախագահին, պատվիակությանը, խմբակցությունների ղեկավարներին, նրան ընդունել են ՀՀ նախագահը և ԱԳ նախարարը, տեղի են ունեցել հետաքրքիր և օգտակար բանավեճեր ԵԱՀԿ ԽՎ-ի և ՀՀ ԱԺ-ի հետագա համագործակցության մասին: Քանի որ ԵԱՀԿ –ն առաջատար անվտանգային կազմակերպություն է, պատվիրակության ղեկավարը հայտնել է մեր մտահոգությունը, որ նման այցերը կարող էին լինել հրաշալի հնարավորություն մարդկանց հետ տեղերում շփվելու, առաջին աղբյուրից տեղեկատվություն ստանալու համար նրանց պատկերացումների և ձգտումների, և իրենց կյանքը ապագայում կազմակերպելու մասին, եթե, իհարկե, նման այցերը տեղի ունենային: «Մենք կուզենայինք, որ ԽՎ իր օրակարգում ավելի ակտիվ լիներ ցեղասպանությունների դեմ պայքարում, քանի որ հիմա նա բավականին հեռու է այլ միջազգային կազմակերպությունների ջանքերից: Բացի դրանից ցանկալի է, որ Վեհաժողովի ղեկավարության ակտիվությունը Հարավային Կովկասում տարածվի նաև Հայաստանում կատարվող մարդու իրավունքների, տոլերանտության , ոչ-դիսկրիմինացիայի և մարդկության դեմ հանցագործությունների դեմ պայքարի միջոցառումների վրա ևս»` ասաց Հերմինե Նաղդալյանը:


Նրա ելույթից հետո Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ, ԵԱՀԿ փոխնախագահ Ա.Գուլիևը (թերևս ցանկանալով ռևանշ վերցնել նախորդ օրվա իրենց պասիվության համար) իր ելույթում շատ հախուռն անդրադարձ կատարեց ԼՂ հակամարտության բանակցություններին, նշելով, որ բանակցությունները, ըստ էության, ընդհատված են, որ իրենք հույսեր էին կապում ՀՀ-ի նոր ղեկավարության հետ, բայց ներկա ղեկավարությունը շարունակում է հնի գիծը և ձգտում է ԼՂ ներգրավել բանակցությունների մեջ: Նրա կարծիքով տեղի է ունեցել իրենց տարածքների օկուպացիա և ԼՂ-ն կարող է մասնակից դառնալ բանակցություններին, երբ վերացվի օկուպացիան և փախստականները վերադառնան իրենց բնակավայրերը, հույս հայտնեց, որ, ԽՎ նախագահի Հարավային Կովկասի հարցերով Հատուկ ներկայացուցիչ նշանակվելուց հետո հայ- ադրբեջանական հարաբերությունները քննարկման առարկա դառնան: Մի խոսքով ադրբեջանական մշտական մեղադրանքների ամբողջական հավաքածուն՝ օկուպացիա, փախստականներ, Հայաստանը չի պահպանում միջազգային իրավունքը, Հայաստանի ղեկավարությունը կոնստրուկտիվ չէ, պետք հարգվի տարածքային ամբողջականությունը և այլն:


ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ստիպված եղավ «լիկբեզ» անցկացնել ադրբեջանցի պատգամավորի համար և հարց առ հարց պատասխան տվեց նրա հնչեցրած մեղադրանքներին՝ նշելով, որ. «Բազմիցս ասված է և հայտնի է բոլորին, որ ԼՂ խնդիրը օկուպացիայի կամ տարածքային ամբողջականության խնդիր չէ, այլ ազգային ինքնորոշման խնդիր է, դա ԼՂ բնիկ ժողովրդի` իր հողի վրա ապրելու և իր բախտը ինքնուրույն տնօրինելու խնդիր է, որը Հելսինկյան Եզրափակիչ ակտի 10 հավասարազոր սկզբունքներից մեկն է, որ ԼՂ բնակչությունը ինքնորոշման մասին հանրաքվե է անցկացրել միջազգային օրենքներին և նորմերին համապատասխան և ի պատասխան խաղաղ բնակչության այդ օրինական իրավունքի Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց, հիշեցնելով, որ ԼՂ բնակչության 75% հայազգի է եղել և միայն 25% էր ադրբեջանցի, բայց հիմա ասելով «ԼՂ բնակչության մասնակցություն» ադրբեջանցիները մանիպուլիացիա են անում և դրա տակ տեսնում միայն ադրբեջանական բնակչությանը, որ Ադրբեջանը տարիներ շարունակ դեմ է եղել ոչ միայն բակցություններին ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը, այլև բոլոր հնարավոր ձևերով սահմանափակել է մարդկանց շփումները ղարաբաղցիների հետ, ձևավորելով «սև ցուցակներ», որոնց անդամների թիվը արդեն 1000-ից անցնում է, խոչընդոտել և խոչնդոտում է տարբեր երկրների քաղաքական գործիչների, մեդիայի, արվեստի, սպորտի ներկայացուցիչների այցելություններին և շփումներին ԼՂ բնակչության հետ: Բացի այդ` սահմանափակվում էին ԽՎ հատուկ ներկայացուցչի հանդիպումները և անգամ ԵԱՀԿ նախագահը ինքը Հայաստան այցի ընթացքում իր օրակարգի հարց չհամարեց հանդիպել ԼՂ բնակչության կամ նրա ներկայացուցիչների հետ, անհանգստանալով Ադրբեջանի դժգոհությունից: Նշվեց, որ ԵԱՀԿ ՄԽ միջազգային միակ համաձայնեցված մանդատ ունեցող ձևաչափն է ԼՂ խնդրով: Մեր կարծիքն է, որ և ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը, և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչները կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ իրենց գործունեությունը պետք է սկսեն և իրականացնեն հենց ԼՂ ներկայացուցիչների հետ հանդիպումներից ու շփումներից:
Ինչ վերաբերում է Հայաստանի` խաղաղ գործընթացին չնպաստելուն, ապա Հայաստանը չէ, որ քսենոֆոբիան, արմենաֆոբիան հասցրել է պետական քաղաքականության մակարդակի, Հայաստանը չէ, որ ռմբակոծում է խաղաղ բնակավայրերը, Հայաստանը չէ, որ ամեն գիշեր խախտում է հրադադարի եռակողմ համաձայնագիրը, որ ստորագրել են ԼՂ, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները: Վերջապես Հայստանը չէ , որ նախաձեռնեց 2016-ի ապրիլյան պատերազմը, լայնամաշտաբ ագրեսիան ԼՂ դեմ, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ: Բայց այդ ամենը անօգուտ է, և լավագույն ներդրումը հակամարտության կարգավորման գործում կատարում է ԼՂ ժողովուրդը, որ ոչ մեկին չի վտանգում, չի ահաբեկում, այլ խաղաղ ժողովրդավարական ճանապարհով կառուցում է իր պետությունը:
ԽՎ նախագահը ձգտեց ամփոփել 2 կողմերի «փոխհրաձգությունը», նշելով, որ կա միջազգային բանակցային ձևաչափ և կան միջազգային փաստաթղթեր, և մեր գործունեությանը պետք է համապատասխանի դրանց: Դրանից հետո մշտական կոմիտեի նիստը վերադարձավ օրակարգի հաջորդ հարցերին՝ քննարկվեցին Թուրքիայի դիտորդական առաքելության, միջերկրածովյան հատուկ կոմիտեի նախագահ Պ. Ալիզարդի, կանոնակարգի և ընթացակարգերի ենթակոմիտեի նախագահ Պ.Բոունեսի, գանձապահ Դ.Բարնետի, գենդերային հարցերով հատուկ ներկայացուցիչ Հ.Ֆրայի և այլ ելույթներ ըստ օրակարգի:


ԵԱՀԿ ԽՎ հաջորդ նստաշրջանը տեղի կունենա Վիեննայում 2019-ի փետրվարին:
Մշտական կոմիտեի նիստից հետո տեղի ունեցավ ավանդական դարձած գենդերային միջոցառումը, որը կազմակերպել էր Ղրղզստանի խորհրդարանի կանանց Ֆորումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին գենդերային հավասարության խնդիրները, տարբեր երկրների ներկայացուցիչները ներկայացրին իրենց երկրներում կանանց խնդիրների վերաբերող հարցերը և իրականացվող քայլերը: Ելույթներով հանդես եկան Ղրղզստանի, Ուզբեկստանի, Կանադայի, Շվեդիայի կին պատգամավորները: ՀՀ-ում այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:


Իդեպ` ստացվում է, որ ադրբեջանցիները մի կողմից ասում են, որ Հայաստանի նոր ղեկավարության հետ հույսեր են կապում, մյուս կողմից փորձում են հնարավորինս օգտագործել իրավիճակը Հայաստանում` և հին երգը երգելով, և նոր հարցեր բարձրացնելով: Առավելևս, որ ԵԱՀԿ ԽՎ այս նստաշրջանում ԱԺ պատվիրակությունը ներկայացնում են միայն ղեկավար Հերմինե Նաղդալյանը և անդամ Արման Սաղաթելյանը, ու դա ադրբեջանցիները հարմար առիթ են դիտարկում` թվային գերազանցությունը օգտագործելով` ճնշում գործադրելու: ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի ներկայացուցչի պաշտոնը փետրվարից թափուր է, բայց ադրբեջանցիները միայն հիմա են այդ հարցից խիստ հուզվում` հույս ունենակով ինչ-որ դիվիդենտ ստանալ:

Դիտվել է՝ 3073

Մեկնաբանություններ