«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Բրազիլիայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ

Բրազիլիայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
08.10.2018 | 11:20

Բրազիլիայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Համաձայն Գերագույն ընտրական դատարանի նախագահ Ռոզա Վեբերի հայտարարության՝ երկրորդ փուլում կպայքարեն Սոցիալ-լիբերալ կուսակցության թեկնածու Ժաիր Բոլսոնարուն և Աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ, Սան Պաուլոյի նախկին քաղաքապետ Ֆերնանդու Ադադը:

Հոկտեմբերի 7-ին անցկացված համընդհանուր ընտրություններում թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել 50%-ից ավելի ձայն, ուստի անհրաժեշտ է անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ: Բոլսոնարուն հավաքել է ձայների 46%-ը, Ադադը՝ 28%-ը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը հոկտեմբերի 28-ին է:

Դիտվել է՝ 616

Մեկնաբանություններ