USD483.80
EUR554.58
RUB7.37
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Դեբորա Վոլդման և ՀՊԿՆ / Debora Waldman & NCOA
 

«Կռիվը» նոր է սկսվում

«Կռիվը» նոր է սկսվում
09.10.2018 | 00:40

Կարծել, թե խորհրդարանական սպասվող արտահերթ ընտրություններից հետո... Ձգենք պաուզան և կանխատեսենք՝ ընտրությունները կլինեն դեկտեմբերին. իզուր են բոլոր սպասումները, թե հաթաթաներով հանդես եկող խորհրդարանը միայն այսօր իր բացարձակ մասնակցությունը հեղափոխությանը խոստովանող, ուղարկած ջրի քանակը ֆիքսող ԲՀԿ առաջնորդը (մասնավոր զրույցներում նա պնդում է՝ ինքը «զադնի դնող» չէ, սակայն միակ բանը, որ նրա քաղաքական գործելաոճում նկատվել է՝ երեկոյան հայտարարածն առավոտյան հերքելն է, կհասնեն նրան, որ ընտրությունները կկայանան «ցանկացած եղանակի»։
Այո, կլուծարվի խորհրդարանը, Հայաստանը կթևակոխի տուրբուլենտության նոր՝ ավելի վտանգավոր փուլ. 70-տոկոսանոց, «անհայտ ծագման» ՔՊ-ական պառլամենտը շատ ավելի անմխիթար է լինելու, քան այդ ուժի ձևավորած այսօրվա կառավարությունն է. գումարած պատասխանատվության այն չափաբաժինը, որը կվերցնի այդ անհասկանալի ուժը։ Էլ չենք խոսում արտքաղաքական, ղարաբաղյան, կանգ գրանցած տնտեսության, արտաքին պարտքի ավելացման, կենսաթոշակների չբարձրացման իրապես ցավոտ և հրատապ հարցերի մասին, որոնք կհառնեն առանց այն էլ երկիրը սոդոմ-գոմորի վերածած ուժի բացարձակ «իշխումի» դեպքում։


Հասկանալիորեն խաղից դուրս կհայտնվեն թե՛ Ռոբերտ Քոչարյանը (նա բավականին լավ ու ակտիվ սկսեց, սակայն իր քրեական գործի «կասեցումից» հետո ստագնացիայի մեջ է, և չկա «աղջիկ վախտվա էնտուզիազմը»), թե՛ Սերժ Սարգսյանը, որը տիրապետում է նահանջի տեխնոլոգիային և դեռ կնահանջի՝ թույլ տալով ՔՊ-ին ու Նիկոլին դրսևորվել «ողջ հասակով մեկ»։ Ասել ենք՝ Սերժ Սարգսյանը համբերել գիտի, ճիշտ ժամանակին հետ գնալու և ճիշտ ժամանակին առաջ գալու տեխնոլոգիային նույնպես լավ է տիրապետում. բայց թույլ տանք մեզ ենթադրել, որ նրա «առաջ գալը» չի լինելու ՀՀԿ-ով, նոր «պրոյեկտներ» կմշակվեն այդ ընթացքում՝ նոր խաղի կանոնների հանգույն, նա կփորձի չկրկնել ո՛չ ԼՏՊ-ի ու ո՛չ էլ Քոչարյանի «վերադարձի» սխալները, ու նոր մունդիրով կմտնի ապագայում ծավալվող մեծ խաղի մեջ։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին, ապա նրանք քաղաքական դաշտում ոտքի վրա մնալու խնդրի առջև են կանգնած։ Սկսվող տուրբուլենտությանը նրանք դիմակայել չեն կարող, ՀՅԴ-ին ազգայնական «հողին վրա» կփոխարինեն «Սասնա ծռերը», որոնք անհրաժեշտ պահին կօգնեն Նիկոլին Ղարաբաղի հարցում ոտքն առաջ չդնել, ինչն անչափ ձեռնտու կլինի նաև Նիկոլին։ ԲՀԿ-ն կփոխարինվի «Ելքով» որպես ոչ օլիգարխիկ, ցիվիլ, քաղաքականության մեջ շատ չմաշված ուժ։


Սա՝ առաջին հայացքից։ Երկրորդ՝ խորքային հայացքի դեպքում իրերի դասավորությունը բոլորովին այլ է։ Նպատակը, որը պետք է իրականացներ Նիկոլը, արդեն իսկ արել է հեղափոխությունը, մենթալ պլանի փոփոխությունը, հին սիստեմի մոնտաժումը «կատարված» է։
Բավականին հետաքրքիր տեխնոլոգիայով ակտիվ խաղի մեջ է մտնում նույն ինքը՝ «Յուրոփի» խորքից Հայաստան եկած Արմեն Սարգսյանը (չեմ դադարելու պնդել՝ նա հենց այնպես չէր կարող գալ Հայաստան), որն անցավ պարզեցված, «տեսանելի», ազդանշանային, կարելի է ասել, բացահայտ խաղի, ինչը կառուցված է մի քանի «նրբագեղ» կոնտուրների վրա. նրան համաշխարհային էլիտար ակումբներից մեկը, որի խորհրդի անդամն է նաև ինքը, շնորհեց «տարվա պաշտոնյա» տիտղոսը։ Համարենք դա քաղաքական ավանս սպասվելիք զարգացումներում։ Շարունակությունում՝ Սարգսյան ամուսինները բոլորովին այլ էին նայվում սիրելի երգչի՝ Շառլի հուղարկավորությանը. իրավատերերն ու հոգեզավակներն ավելի շատ յուրյանք էին, քան Փաշինյանները. այո, ուրիշ, անբացատրելի մի խոր երանգ հայտնվեց վեր բարձրացող հայոց երգչի և Մակրոնի կողքին կանգնած Արմեն Սարգսյանի վիզուալացված «պատկերում»:

«Պատկերը» լրացվեց, երբ Արմեն Սարգսյանը ճաշեց, ոչ ավել-ոչ պակաս, ամերիկյան քաղաքականության «պատրիարք», «գորշ կարդինալ», առայսօր ամերիկյան քաղաքականության մեջ խաղացող, ԱՄՆ-Չինաստան-Ռուսաստան առացքը կերտող Հենրի Քիսինջերի հետ (ապա մի հատ ասեք՝ Բիլդերբերգյան ակու՞մբ)։ Էլ չենք ասում այն մասին, որ Հենրին ընդունեց իր ընկեր Արմենի՝ Հայաստան գալու հրավերը։
Շարունակե՞նք, թե՞ իմաստ չունի։ Առ այն, որ Նիկոլին ՄԱԿ-ում ոչ ոք չընդունեց, ԱՊՀ-ում նրան նստեցրին սեղանի ծայրին, հետո էլ «մտցրին» Ալիևի հետ վերելակի մեջ։
Չարժե շարունակել։ Հիշեցնենք պարզապես, որ առաջիկայում էլ սպասվում են Արմեն Սարգսյանի պաշտոնական այցերը Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա։
Իսկ հայոց խորհրդարանը հավերժ իրավունք ունի վարչապետ ընտրելու։ ՈՒ՞մ։ Կյանքը հոսում է, փոփոխվում. մենք չէ, Սողոմոն իմաստունն է ասել։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ