Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Շարմազանով. Յիլդիրիմի և իմ միջև վեճ չի եղել

Շարմազանով. Յիլդիրիմի և իմ միջև վեճ չի եղել
10.10.2018 | 22:41

Անթալիայում աշխատանքային այցով գտնվող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է մամուլում տարածված լուրերին, թե իբր Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովում վեճ է ծագել իր և Թուրքիայի խորհրդարանի նախագահի միջև:

«Տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Իմ ելույթից հետո մեկ ժամից ավելի եղել եմ դահլիճում, ոչ Ասադովը, ոչ Յիլդիրիմը չեն արձագանքել իմ հայտարարությանը: Յիլդիրիմի և իմ միջև վեճ չի եղել: Դահլիճից դուրս եմ եկել բացառապես Կիպրոսի խնդրի հետ կապված, դրանից հետո կամ նիստից հետո, եթե իրենք որոշել են արձագանքել, դա իրենց խնդիրն է: Ի տարբերություն իրենց, ես բոլորի աչքերին նայելով եմ արտահայտվել, տեղյակ չեմ՝ ինձնից հետո խոսել են, թե՝ ոչ: Այս պահին ևս գտնվում եմ Թուրքիայում:


Երեկոյան մասնակցել ենք պաշտոնական ընդունելությանը: Այնտեղ ևս որևէ մեկը ինձ որևէ բան չի ասել: Հետևաբար, վեճի մասին լուրերը հերքում եմ, քանի որ վեճը լինում է, եթե երկու կողմերը ներկա են լինում:
Ինչ վերաբերում է հայտարարության տեքստին, դա լկտի սուտ է, հայտարարության տեքստի ժամանակ բոլորս այնտեղ ենք եղել, ես ևս ստորագրել ու քվեարկել եմ»` ասել է Էդուարդ Շարմազանովը։

Դիտվել է՝ 437

Մեկնաբանություններ