Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լիբանանի նախագահը ժամանել է Հայաստան

Լիբանանի նախագահը ժամանել է Հայաստան
10.10.2018 | 22:45

Լիբանանի նախագահ Միշել Աունը և և առաջին տիկին Նադյա Չամին ժամանել են Երևան` հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:
Լիբանանի նախագահը կմասնակցի Երևանում հոկտեմբերի 11-12-ը կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին: Լիբանանի նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությանը կմիանա ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ջեբրան Բասիլը: Պաշտոնական պատվիրակության կազմում են նաև այլ նախարարներ, դեսպաններ և դիվանագետներ: Լիբանանի նախագահը գագաթաժողովում հանդես կգա ելույթով, հանդիպումներ կունենա մի շարք պետությունների ղեկավարների և գագաթաժողովի մասնակից պատվիրակությունների հետ:

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ