Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էմանուել Մակրոնն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Էմանուել Մակրոնն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
11.10.2018 | 15:13

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրեց և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նրան ուղեկցում էին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, կրթության նախարար Արայիկ Հարությունյանը, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը։ Մակրոնը նաև հուշահամալիրի Հիշողության պուրակում եղևնի տնկեց։


Մակրոնը Հայաստանում է պետական այցով։ Նա հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Դիտվել է՝ 398

Մեկնաբանություններ