Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Խնդրում եմ հոկտեմբերի 11-12-ը հնարավորինս զերծ մնալ Երևանում ավտոմեքենայով տեղաշարժվելուց

Նիկոլ Փաշինյան. Խնդրում եմ հոկտեմբերի 11-12-ը հնարավորինս զերծ մնալ Երևանում ավտոմեքենայով տեղաշարժվելուց
11.10.2018 | 15:16

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է քաղաքացիներն՝ խնդրելով հոկտեմբերի 11-ին և 12-ին հնարավորինս զերծ մնալ Երևանում ավտոմեքենայով տեղաշարժվելուց։
«Սիրելի հայրենակիցներ, հոկտեմբերի 11-ը և 12-ը Հայաստանում հայտարարված են ոչ աշխատանքային օրեր՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի կապակցությամբ: Վաղ առավոտից մայրաքաղաքի կենտրոնը, դեպի կենտրոն տանող մի շարք փողոցներ, ՄՀՀ-ին հարակից մի շարք փողոցներ փակ են լինելու երթևեկության համար: Խնդրում եմ հոկտեմբերի 11-ին և 12-ին հնարավորինս զերծ մնալ Երևանում ավտոմեքենայով տեղաշարժվելուց՝ հատկապես Կենտրոնին և ՄՀՀ-ին հարակից փողոցներում:


Ներողություն եմ խնդրում անհարմարությունների համար: Իսկ հոկտեմբերի 11-ի երեկոյան հրավիրում եմ համերգի՝ Հանրապետության հրապարակում:
Խնդրում եմ համերգի վայր գալ ժամը 16.00-ից՝ մետրոյով: Ժամը 19-ին սկսվող համերգից հետո տեղի է ունենալու DJ party՝ ֆրանսիայից ժամանած դիջեյների մասնակցությամբ», - ֆեյսբուքյան իր էջում հրել է վարչապետը։

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ