Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանակիր Սերգեյ Սմբատյանը կղեկավարի ֆրանկոֆոնիայի գալա-համերգի հայկական երաժշտության հատվածը

Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանակիր Սերգեյ Սմբատյանը կղեկավարի ֆրանկոֆոնիայի գալա-համերգի հայկական երաժշտության հատվածը
11.10.2018 | 16:43

Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք գալա համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կներկայացնի հայկական երաժշտական արվեստը։ Ի դեպ, նշենք, որ Սերգեյ Սմբատյանը Ֆրանսիայի արվեստի և գրականության շքանշանի ասպետ է: Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանը հիմնադրվել է 1957թ. և շնորհվում է ականավոր արվեստագետներին, գրողներին, մարդկանց, ովքեր նշանակալի ավանդ են ունեցել Ֆրանսիայում և աշխարհում մշակույթի զարգացման գործում։ Մաեստրո Սմբատյանն ամենաերիտասարդ գործիչն է (պարգևատրվել է 27 տարեկանում), որ արժանացել է արվեստի բնագավառում ֆրանսիական կառավարության բարձրագույն պարգևին, ինչպես նաև՝ առաջին հայը։ Սերգեյ Սմբատյանին 2015թ. շքանշանը շնորհել է Ֆրանսիայի մշակույթի և կապի նախարար Ֆլյոր Պելերինը։

Հավելենք, որ այսօր երեկոյան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարելու է հատված Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիայից, Ուզուն դարան, «Սուսերով պարը» (ջազային մշակմամբ), «Դիմակահանդեսը», հատված Ավետ Տերտերյանի թիվ 3 սիմֆոնիայից, Գրիգոր Եղիազարյանի Ձկնորսների պարը «Սևան» բալետից, հատված Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիայից։ Սիմֆոնիկ նվագախումբը կկատարի նաև «Քոչարի» պարեղանակը, ինչպես նաև՝ «Դլե յամանը» (մենակատար՝ Ջիվան Գասպարյան)։

Դիտվել է՝ 1111

Մեկնաբանություններ

:url="http://www.irates.am/hyÄ â€“Âˆ/1582223960">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում