«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Էմանուել Մակրոն. Եղբայրության ցանկությունները, խաղաղությունը, արդարությունը մեր կազմակերպության հիմնաքարերն են

Էմանուել Մակրոն. Եղբայրության ցանկությունները, խաղաղությունը, արդարությունը մեր կազմակերպության հիմնաքարերն են
11.10.2018 | 18:35

Հայաստան բառը շատ նուրբ և հուզիչ զգացումներ է առաջացնում ֆրանսիացիների հոգում` Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի բացման ելույթում ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նախ շնորհակալություն հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդունելության համար, ապա շնորհավորելով՝ «գագաթաժողովը լավագույնս կազմակերպելու համար»։

«Այսօր մի մեծ ընտանիք է հավաքվել Երևանում, մոլորակի մասշտաբներով մի ընտանիք, որը ներառում է բոլոր մայրցամաքները: Այսօր բոլորս պատկանելով նույն ընտանիքին` չունենք մաշկի նույն գույնը, մեր աստվածները չեն կրում նույն անունները, ոմանք նաև չեն հավատում Աստծուն: Մենք ապրում ենք նաև շատ տարբեր կլիմայական պայմաններում, մեր երգերը նման չեն իրար: Մեր պատմությունները նույն աղբյուրներից չեն բխում, մեր միջև եղել են նաև շատ վերքեր, որոնք նոր են սկսում փակվել: Այնուամենայնիվ, այս բազմազան ընտանիքը, այսքան տարօրինակ, միասնական է՝ համախմբված մի լեզվի շուրջ: Այս լեզուն մենք ընկալում և արտահայտում ենք բազմազանությամբ, սակայն բոլորս իրար հասկանում ենք: Այս լեզուն չի պատկանում որևէ մեկին, պատկանում է բոլորինն: Այս լեզուն կարողացել է ընդունել բոլորի մտքերը՝ Սենգորի, ՅՈւՆԵՍԿՕ-ի, Շառլ Ազնավուրի, Մոդիանոյի: Մեր կապն արտահայտվում է ոչ միայն այս լեզվի միջոցով, այլ աշխարհին ուղղված տեսլականով: Մեր տեսլականն ամեն օր վերաիմաստավորվում և թարմացվում է: Բոլոր հույսերը, եղբայրության ցանկությունները, խաղաղությունը, արդարությունը մեր կազմակերպության հիմնաքարերն են», - ասաց Մակրոնը:


Ընդգծելով, որ այսօր տեսանելի են աշխարհով մեկ տեղի ունեցող հսկայական փոփոխություններ՝ Մակրոնը ասաց, որ՝ աշխարհի իրավիճակն այսօր խաթարված է ստերով, ատելության քարոզով։ «Այն կանոնները, որոնց շուրջ մենք կարողացել ենք համախմբվել վերջին տասնամյակներին, այլևս չեն գործում: Մարդու արժանապատվությամբ, կին-տղամարդ իրավահավասարության, այս բոլոր հարցերը հարձակման են ենթարկվում բոլոր մայրցամաքներում, - ասաց Մակրոնը՝ շարունակելով, - ի՞նչ կարող է անել Ֆրանկոֆոնիան այս իրադարձությունների ընթացքում: Այն, ինչ մենք պետք է անենք, հետևյալն է՝ ստեղծել բոլորին սթափության հրավիրելու իրավիճակ»։ Ըստ Մակրոնի, Ֆրանկոֆոնիան պետք է լինի այն հարթակը, որտեղ կարտահայտվի համախմբված սթափություն, չպետք է լինի հարթակ, որտեղ հնչում են դատարկ բառեր:

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ