Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էմանուել Մակրոն. Հայաստանի համար Ֆրանսիան և Ֆրանկոֆոնիան խորհրդանշում են նաև մեկ ձայն` Ազնավուրի

Էմանուել Մակրոն. Հայաստանի համար Ֆրանսիան և Ֆրանկոֆոնիան խորհրդանշում են նաև մեկ ձայն` Ազնավուրի
11.10.2018 | 18:36

Շնորհակալություն ձեր ընդունելության համար: Երևանում մեկնարկած ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովին ելույթի ժամանակ այսպես ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Կցանկանայի շնորհավորել լավագույնս կազմակերպելու համար Ձեզ համար շատ խորհրդանշական պահին»,- ասաց նա: Ֆրանսիայի նախագահը նշեց, որ հայտնի է, թե ինչ տեղ է գրավում Հայաստանը ֆրանսիացիների սրտում:

«Ամենուր ձեր անունը հնչեցնելիս շատ նուրբ զգացում է առաջանում»,- ասաց նա: Ֆրանսիայի նախագահը նշեց, որ Հայաստանի անունը կապվում է ազգերի արհավիրքների հետ, որոնք հիշեցնում են դեմքեր, որոնք Ֆրանսիայում կարևոր դերեր են զբաղեցրել, ովքեր անսահմանորեն սիրում են Ֆրանսիան, և Ֆրանսիան բացել է իր սրտերն այդ մարդկանց համար:


«Հայաստանի համար Ֆրանսիան և Ֆրանկոֆոնիան խորհրդանշում են նաև մեկ ձայն»,- ասաց նա՝ հիշատակելով Շառլ Ազնավուրին, որ երգում էր, պահպանում հայկականությունը, կազմակերպում էր նաև օգնություն: «Ի՞նչ կարող է անել Ֆրանկոֆոնիան»,- հարց հնչեցրեց Ֆրանսիայի նախագահը և պատասխանեց.

«Այն, ինչ մենք պետք է անենք, հետևյալն է՝ ստեղծագործել մի բան, որը բոլորիս կհավաքի սթափության: Բոլոր լեզուներում մենք այսօր ընդունում ենք մի շարք անարդարություններ՝ ուղղված կանանց իրավունքներին, անարդարությանը: Ֆրանկոֆոնիան պետք է լինի մի տեղ, որտեղ համախմբված սթափության արտահայտություններ կլինեն»,- ասաց նա՝ հավելելով, որ Ֆրանկոֆոնիան չի լինի մի վայր, որտեղ միայն բառեր կհնչեն: Էմանուել Մակրոնը նաև նշեց, որ այսօրվա գագաթնաժողովը չի կարող լինել ինչպես մյուսները: «Տեսնելով միջազգային իրադարձությունները՝ մենք չենք կարող կրկնել քաղաքավարի և հաճախ կրկնվող բառեր»,- ասաց նա, ապա հավելեց, որ պետք է քննարկվեն և քննվեն որոշ հարցեր, երիտասարդությանը կրթական հնարավորություններ տալու, այդ թվում՝ կառույցի կանոնադրության մեջ փոփոխություն անելու հարցը: «Ֆրանկոֆոնիայում պետք է մարտեր մղվեն կանանց իրավունքների պաշտպանության համար: Ֆրանկոֆոնիան պետք է լինի ֆեմինիստ»,– եզրափակեց իր ելույթը Մակրոնը։

Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ