Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ջաստին Թրյուդո. Ձեր երկիրը ունենա 99 միլիոն բնակչություն, թե 9 միլիոն, դուք լիիրավ անդամ եք այս կազմակերպության

Ջաստին Թրյուդո. Ձեր երկիրը ունենա 99 միլիոն բնակչություն, թե 9 միլիոն, դուք լիիրավ անդամ եք այս կազմակերպության
11.10.2018 | 18:37

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայ ժողովրդին, հիշատակեց Շառլ Ազնավուրին և նշեց, որ նա ֆրանսերենի բոլոր նրբերանգները մանրամասն տեսնում էր:

«Նույն ոգին այստեղ ևս ներկա է: Սա բնավ չի նշանակում, որ մենք համաձայն ենք ամեն ինչի հետ, բայց միասին կարողացել ենք ստեղծել մի տիրույթ, որտեղ առաջնորդվում ենք իրար հանդեպ հարգանքով, մի տիրույթ, որտեղ մեր երկրները կարող են զարգանալ, լսել իրար և այդ ամենը ֆրանսերենով: Ձեր երկիրն ունենա 99 միլիոն բնակչություն, թե 9 միլիոն, դուք այս կազմակերպության լիիրավ անդամ եք»,-ասաց նա: Կանադայի վարչապետն ասաց, որ իրենք պետք է նախ համախմբվեն ոչ միայն ճառերի շուրջ, այլ ապագայի շուրջ, որը ցանկանում են կառուցել: «Շատ քաղաքացիներ իրենց հեռու են զգում գլոբալիզացիայի խոստումներից, մոռացված՝ այդ խոստումներից, բնիկ ժողովուրդներ կան, որոնք իրենց ևս մոռացված են զգում, ոչ մի երկիր չի կարող գրանցել հաջողություններ առանց բոլորի մասնակցության, անկախ նրանց կրոնական և ազգային պատկանելիությունից»,-ասաց նա և նշեց, որ ֆրանկոֆոն երկրները լավագույնն են դիրքավորված այս արժեքների առաջամարտիկը լինելու համար:


Ջասթին Թրյուդոն ասաց, որ Աֆրիկան ֆրանկոֆոնիայի շարժիչն է՝ հաշվի առնելով զարգացման տեմպը: «Կանադան շարունակաբար կպաշտպանի Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքները, որոնք մարդու իրավունքներն են, մենք նաև միտված ենք ուշադիր հետևելու, որ ինտերնետային տիրույթում ֆրանսերենը հետընթաց չապրի: Այս գագաթաժողովը կարևոր մի պահի է ընթանում, և մենք պարտավոր ենք վերաիմաստավորել միասին ապրելու այս կարգախոսը»,-հավելեց նա:

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ