ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Մահամադու Իսուֆու. Մենք պետք է շարունակենք պայքարը ժողովրդավարության և հավասարության համար

Մահամադու Իսուֆու. Մենք պետք է շարունակենք պայքարը ժողովրդավարության և հավասարության համար
11.10.2018 | 18:38

Նիգերը ֆրանկոֆոնիայի ակունքն է, ամեն ինչ արել է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության զարգացման և պահպանման համար` Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում ասաց Նիգերի նախագահ Մահամադու Իսուֆուն:


«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը երկրորդ ամենամեծ կազմակերպությունն է ՄԱԿ-ից հետո»,-ասաց նա: Նա նշեց, որ Նիգերը միանում է ցավակցություններին, որ ամբողջ աշխարհն ուղղել է Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: «Իր հսկայական աշխատանքի ընթացքում Շառլը ֆրանսերենի դեսպան է եղել, նա պետք է գտնվեր այստեղ՝ այս դահլիճում, մենք՝ բոլորս, անհամբեր սպասում էինք այն պահին, երբ Շառլը կերգեր սերը, մշակույթը: Շառլի կորուստը մեծագույն կորուստ է Ֆրանսիայի, Հայաստանի, մշակույթի աշխարհի և ամբողջ աշխարհի համար»,-ասաց նա:


Անդրադառնալով գագաթաժողովի «Ապրել միասին» կարգախոսին՝ նա ասաց, որ անդամ երկրների կարևորագույն արժեքը խաղաղասիրության, մարդասիրական արժեքների տիրույթում միասին ապրելն է: «Այս թեմայի շուրջ կցանկանայի ընդգծել հինգ մարտահրավեր, որոնք կարևոր են իմ երկրի համար. անվտանգություն, միգրացիաներ, դեմոգրաֆիկ, կլիմայական մարտահրավերները և աշխարհի բազմաբևեռ մարտահրավերը: «Մի շարք անդամ երկրներ առճակատվում են ահաբեկչության վտանգներին»,-ասաց նա: Մահամադու Իսուֆուն անդրադարձավ մարտահրավերներին առանձին-առանձին, ներկայացրեց իր դիտարկումները:


«Տնտեսական և քաղաքական մի շարք տիրույթներում այսօրվա միջազգային կառավարումը բավարար արդյունավետ չի աշխատում, չի կարողանում արդյունավետ պայքարել կլիմայական տաքացման և այլ մարտահրավերների դեմ: Մենք պետք է շարունակենք պայքարը ժողովրդավարության և հավասարության համար»,-ամփոփեց իր ելույթը Նիգերի նախագահը:

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ