Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ալբերտ 2-րդ. Մենք պետք է ջանք չխնայենք, որպեսզի կասեցնենք ծայրահեղության տարածումը

Ալբերտ 2-րդ. Մենք պետք է ջանք չխնայենք, որպեսզի կասեցնենք ծայրահեղության տարածումը
11.10.2018 | 18:39

Միասին ապրելն ավելի հեշտ է, երբ խոսում ենք մեկ լեզվով` ՖՄԿ գագաթնաժողովում ասաց Մոնակոյի իշխան Ալբերտ 2-րդը: Նա կարևորեց միասնական ջանքերով ահաբեկչության, ծայրահեղականության դեմ պայքարը, որ ամբողջ մարդկության կարևոր խնդիրներից է: «Աշխարհը հաճախ գտնվում է ճգնաժամային իրավիճակներում և այս առումով ՖՄԿ-ի գործունեությունն իմաստավորվում է»,- ասաց նա: Ըստ նրա՝ իրենք պարտավորվել են Ֆրանկոֆոնիայի արժեքները փոխանցել այն բոլոր երկրների բնակիչներին, որ մաս են կազմում կազմակերպությանը:

«Հատկապես կանանց և տղամարդկանց հարաբերությունների տիրույթներում և ահաբեկչության դեմ պայքարում ՖՄԿ-ը ունի շատ անելիքներ՚,- ասաց նա: Մոնակոն իր չափով խթանում է ՖՄԿ-ի բոլոր արժեքների զարգացման գործընթացներում և այդ ամենի տարածումն ինտերնետային տիրույթում: «Մենք չպետք է ջանք խնայենք, որպեսզի կասեցնենք ծայրահեղության տարածումը: Կարևոր է հատկապես կրթության զարգացումը»,- ասաց նա: Ալբերտ 2-րդը խոսեց բնապահպանական խնդիրների և դրանց վերացման անհրաժեշտության մասին: «Մենք պարտավոր ենք գործիքներ և օրենսդրություն մշակել, որ կարողանանք երաշխավորել փոխհամագործակցությունը բնության և մոլորակի պահպանման գործընթացում»,- ասաց նա:

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ