«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Միշել Աուն. Ես շատ հպարտ եմ Երևանում կազմակերպված համաժողովին մասնակցելու համար

Միշել Աուն. Ես շատ հպարտ եմ Երևանում կազմակերպված համաժողովին մասնակցելու համար
11.10.2018 | 18:40

Ես շատ հպարտ եմ Երևանում կազմակերպված համաժողովին մասնակցելու համար՝ հաշվի առնելով այն կապերը, որ կապում են մեր երկու երկրներին`
ՖՄԿ գագաթնաժողովում ասաց Լիբանանի նախագահ Միշել Աունը: Նա խոսեց լեզուներ սովորելու կարևորության մասին: «Կյանքի ընթացքում սովորելով նոր լեզուները՝ մարդը հարստանում է»,- նկատեց Լիբանանի նախագահը:
Լեզուներ սովորելը հրաշալի կամուրջ է քաղաքակրթությունների միջև: Ֆրանկոֆոնիայի ներկայությունը Միջին Արևելքում ևս մեկ անգամ հաստատում է այն կապերը, որ գոյություն ունեն մեր միջև»,- ասաց նա: Նախագահի խոսքով՝ հիմա Ֆրանսիան հայտնի է դարձնում իր միասին ապրելու գաղափարը: Նա բերեց Լիբանանի օրինակը, որը, ըստ նախագահի, ներկայացնում է աշխարհի մանրակերտ:


«Միասնական կյանքը, միասին ապրելը մեր բոլորիս գերագույն արժեքն է: Մարդը վախենում է նրանից, ինչը չի ճանաչում»,- ասաց նա՝ նշելով, որ դրանից ելնելով է, որ պետք է հիմնվեն կազմակերպություններ, որոնք կհաստատեն խաղաղություն:

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ