Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյանը՝ Շառլ Ազնավուրի մասին

Նիկոլ Փաշինյանը՝ Շառլ Ազնավուրի մասին
11.10.2018 | 18:41

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՖՄԿ Երևանի գագաթաժողովում խոսեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին։ «Կցանականայի նախ արտահայտել այն անսահման ցավը, որն ինձ համակում է այս պահին, երբ մտածում եմ Շառլ Ազանվուրի մասին, այնքան թանկ մի անձնավորության, ով մեզնից հեռացավ հոկտեմբերի 1-ին», - ասաց նա։ ՀՀ վարչապետը նշեց՝ ֆրանսիական շանսոնի նրա գլուխգործոցները, որոնք արդեն բազմաթիվ սերունդների են ուղեկցել և կուղեկցեն դեռ երկար, կմնան մեր հիշողություններում։

«Այդ Մեծ անձնավորությունը, ֆրանսերենի դեսպանը, 100 տոկոսով ֆրանսիացի, բայց միևնույն ժամանակ 100 տոկոսով հայ, ինչպես ինքն էր սիրում ասել, այնքան կցանկանար լինել մեր կողքին այսօր՝ դրսևորելու համար իր նվիրվածությունն՝ իրեն սիրելի երկու երկրներին՝ Ֆրանսիային և Հայաստանին, նաև նշանավորելու համար ֆրանկոֆոնիայի տոնը, որին ամբողջ կյանքում ծառայել է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանը Ազնավուրի համար սգում է, որովհետև սիրում էր։ «Լինելով Հայաստանի եռանդուն պաշտպան, մեր երկրի դեսպանը միջազգային կազմակերպություններում՝ նա բարձր է պահել Հայաստանի անունն աշխարհում, և մենք հավերժ երախտապարտ կլինենք նրան դրա համար։ Նա հեռացավ մեզնից, բայց այսօր ներկա է մեր մտքերում», - ընդգծեց ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե նրա հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու փոխարեն, խնդրում է նրա հիշատակը հարգելու համար ջերմ ծափահարություններով ողջունել Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը։

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ