Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ալեն Բերսե. Ֆրանկոֆոնիայի հսկայական ուժերից մեկն էլ բազմազանության ներառումն է

Ալեն Բերսե. Ֆրանկոֆոնիայի հսկայական ուժերից մեկն էլ բազմազանության ներառումն է
11.10.2018 | 18:42

Աշխարհը Ֆրանկոֆոնիայի կարիք ունի. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ասաց Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն: Նա նշեց, որ վեհաժողովն ընձեռում է հրաշալի հնարավորություն՝ կիսվելու այն մարտահրավերների շուրջ, որոնք իրենց անհանգստացնում են:

«Շատ-շատ փոփոխություններ են եղել, բայց հիմնական միտուները ամրապնդվում են: Դիմակայելով առճակատումներին՝ մենք պետք է միշտ հիշեցնենք միջազգային համագործակցության արժեքները, լինի կլիմայական հարցերի շուրջ հավաքներ, այս բոլոր միջամտությունները պետք է լինեն արդյունավետ և ճշմարտացի, և դրանք կլինեն ճշմարտացի և արդյունավետ, եթե մենք կարողանանք բազմաբևեռ պատասխաններ բերել»,-ասաց նա:
Ալեն Բերսեն նկատեց, որ այսօր իրենք տեսնում են հակառակ միտումը, որը տանում է պետություններին փակուղի և մեկուսացում: «Այո, մենք այսօր ապրում ենք ժամանակներ, երբ կա բազմաբևեռ համագործակցության վստահության պակասը: Այս պարագայում ես վստահ եմ, որ Ֆրանկոֆոնիան մեծ արժեք է»,-ասաց նա:


Շվեյցարիայի նախագահը նշեց, որ ֆրանսերենը ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլ մի գործիք, որը կառուցում է միտքը: «Ֆրանկոֆոնիայի հսկայական ուժերից մեկն էլ բազմազանությունը հաշվի առնելը և ներառելն է, բայց բազմազանությունն առանց հավասարության արժեք չի կարող ունենալ: Հաշվի առնելով այս բազմազանությունը՝ Ֆրանկոֆոնիան ունի շատ մեծ կարևորություն միջազգային ասպարեզում` ժողովրդավարության և խաղաղության նպաստելու երևույթներ, Ֆրանկոֆոնիան նաև ամբողջ ցանցն է օգտագործում, որ կիսի երիտասարդության և մշակութային արժեքները: Մշակութային կարևորագույն խաղացող է Ֆրանկոֆոնիան»,-ասաց նա: Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսենի խոսքով` Ֆրանկոֆոնիան չի կարող անմասն մնալ ռեֆորմներից ու փոփոխություններից: Ըստ նրա՝ կարևոր է, որ Ֆրանկոֆոնիան նաև ընդունի նոր անդամների: Նա կարևոր առանցք համարեց մարդասիրական արժեքները, կին-տղամարդ հավասարությունը, ազատ ընտրությունները, օրենքի գերակայության և հավասարության հարգանքը:


«Եթե Ֆրանկոֆոնիան կարող է ներդրում ունենալ այս գործառույթներում, դա հետևյալն է. մատնանշել խնդիրները և հաղթահարել: Այն փաստաթղթերը, որոնք ստորագրվելու են, ամբողջովին արտահայտում են «Միասին ապրելու» Երևանի գագաթնաժողովի ուղերձը»,-ասաց նա: Շվեյցարայի նախագահը ևս հարգանքի տուրք մատուցեց Շառլ Ազնավուրի հիշատակին:

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ