«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Օդրե Ազուլե. Կրթությունը բանալի է

Օդրե Ազուլե. Կրթությունը բանալի է
11.10.2018 | 18:43

Հայաստանը հիշատակվեց որպես մի երկիր, որը բերում է աշխարհին նոր հույս, այն պարագայում, երբ միջազգային հանրությունը ժամանակ առ ժամանակ խոր հարցադրումներ ունի` Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում ասաց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն: «Մենք փորձել ենք նախևառաջ մտավոր ընդհանուր գծեր գտնել»,-ասաց նա և նշեց, որ այսօրվա սերունդը և հաջորդող սերունդը պետք է դիմակայեն մի շարք մարտահրավերների՝ բնապահպանական, դեմոգրաֆիկ, ծայրահեղականության տարածման հետ կապված հարցերի:
«Մեր պատասխանատվությունն այս ամենի հետ կապված շատ մեծ է, սակայն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարող ենք այս հարցերի պատասխանները ստանալ»,-ասաց նա և օրինակ բերեց, որ կրթության ոլորտում ավելի քան 600 մլն երեխա չի կարողանում հասնել նվազագույն կրթական շեմերին: «Բացի այդ, մի շարք նոր գիտություններ նորարություն են բերում գիտական ոլորտում և այս բոլոր նորարարությունների ոլորտում ֆրանկոֆոն երկրները պետք է գտնեն իրենց լիիրավ դերը»,-ասաց նա:


Օդրե Ազուլեն ասաց, որ այսօր աղջիկների միջազգային օրն է և կարևորեց կանանց և աղջիկների՝ ավելի բարձր կրթություն ապահովելու հարցը ավելի լավ ապագա ապահովելու համար: «Կրթությունը բանալի է՝ կանխելու ծայրահեղականությունը, մենք պետք է ուղղենք մեր ջանքները երիտասարդությանը, որպեսզի կարողանանք հաղթահարել»,-ասաց նա և նշեց, որ Ֆրանկոֆոնիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցում է այս բոլոր երկներում: «Լեզուն կառուցում է միտքը, սակայն, միևնույն ժամանակ, անհրաժեշտ է գիտահետազոտական դրույթներն ընդունելի լինեն ֆրանսերենով, մենք այս դեպքում արձանագրում ենք անգլերենի հսկայական առաջխաղաղացումը և պետք է թույլ տալ հաղթահարել այս մարտահրավերները»,-ասաց նա: Օդրե Ազուլեն նշեց, որ մշակութային բազմազանության մի շարք դրույթներ Ֆրանկոֆոնիայի շնորհիվ են հաստատվել ՅՈՒՆԵՍԿՕ-ում:


Վերջում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը խոսեց նաև Շառլ Ազնավուրի մասին: «Մի մեծ մարդ զուգահեռներ է տարել Ֆրանկոֆոնիայի և ՄԱԿ-ի միջև, այդ մարդուն մեծ հարգանքի տուրքեր են մատուցվել Փարիզում և ՀՀ-ում, այդ մարդը Ֆրանսիայի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՀՀ-ի հպարտությունն է: Նա մարմնավորումն է այն ամբողջ գաղափարախոսության, որի կրողն ենք նաև մենք»,-եզրափակեց նա:

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ