Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Միկայել Ժան. Ֆրանկոֆոնիայի աշխարհը գտնվում է Հայաստանում

Միկայել Ժան. Ֆրանկոֆոնիայի աշխարհը գտնվում է Հայաստանում
11.10.2018 | 18:44

Հայաստանն այսօր կենդանի է և հարուստ. հարուստ է իր Սփյուռքով, որը Հայաստանը դարձրեց համաշխարհային երկիր: ՖՄԿ գագաթնաժողովում ասաց կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը: «Շառլ Ազնավուրն այդպիսի մի հայ էր: Եվ այսպիսով, պարոն վարչապետ, աշխարհն է գտնվում Հայաստանում, Ֆրանկոֆոնիայի աշխարհը, և մեզ համար մեծագույն երջանկություն է հյուրընկալվել այստեղ»,– ասաց նա՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:


Միկայել Ժանի խոսքով՝ հայոց հողում իրենց ամեն ինչ պարտավորեցնում է հիշատակման արարողության և նաև սթափության: Խոսելով Ֆրանկոֆոնիայի դերի մասին՝ կառույցի Գլխավոր քարտուղարը նշեց, որ միշտ չէ, որ իրենք կարողացել են լուծել հարցերը: Նա նշեց, որ Ֆրանկոֆոնիան հիմնվել է գաղութատիրական կարգերի վրա՝ կարողանալով վերածնունդ ապահովել անդամ երկրներից յուրաքանչյուրի համար: «Ֆրանսերենը դարձավ մեր լեզուն, փոխանցեց մեզ մարդասիրական ուժ, մեր մշակույթների բազմազանությունը և միաժամանակ հավասարազոր հարգանքը, որ կարողանանք լավագույնս դիմակայել այսօրվա մարտահրավերներին»,- ասաց նա: Ժանի խոսքով՝ Ֆրանկոֆոնիան, լինելով քաղաքական դրույթ, մշտապես պետք է օգնի իր անդամ երկրներին ժողովրդավարության տարածման, առճակատումների վերացման գործընթացում:
«Մենք կարողացել ենք ոչ միայն դիմակայել մարտահրավերներին, այլև ծնել նոր արժեքներ»,- ասաց նա՝ նշելով, որ այնուամենայնիվ, եղած մարտահրավերներին դիմագրավելու համար հարց է առաջանում, թե պատրաստ ենք այսօր կրկնելու այն հիմնարար գաղափարները, որոնք միավորել են ֆրանկոֆոն երկրներին:


«Մենք այսօր ականատես ենք լինում ժողովրդավարական հեղափոխության մետաստազների, ոչ մի մայրաքաղաք հեռու չի մնում դրանից: Մենք տեսնում ենք ծայրահեղականության առաջընթացն ամենուր, մենք տեսնում ենք անարդարությունների առաջխաղացումը, մենք տեսնում ենք հետընթաց խաղաղության: Մենք ականատեսն ենք լինում պատերի: Մենք տեսնում ենք միջազգային կազմակերպությունների վրա հարձակումներ: Կցանկանայի, որ այսօր բոլորս մեզ հարց տայինք, թե պատմության որ մասում կուզեինք լինել: Կուզեի՞նք, որ միջազգային կազմակերպությունները լինեին խաղալիքներ ուրիշների ձեռքում: Մենք պատրա՞ստ ենք, որ գաղափարախոսությունները լուծարվեն հանուն ռեալ պոլիտիկի: Մենք պատրա՞ստ ենք թողնել, որ համեմատական մշակութայնությունը հաղթի: Մենք պատրա՞ստ ենք թողնել, որ էգոիզմը, կարճատես տնտեսական ներդրումները հաղթեն գործընկերային երկխոսությանը: Այսօր մենք պետք է ընտրենք հակադարձելու և անտարբեր մնալու միջև, առաջընթացի և հետընթացի միջև,- ասաց նա՝ ավելացնելով,- մենք քաջատեղյակ ենք, որ կոմպրոմիսները համարվում են հետընթաց»։


ՖՄԿ Գլխավոր քարտուղարն իր ելույթն ամփոփեց՝ նորից խոսելով Հայաստանի մասին. «Այս հայոց հողը՝ հույսի և հիշատակի կրողը, կարող է դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ, և դա կախված է ձեզնից»,- ասաց նա:

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ