Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՀ նախագահը՝ վիճահարույց օրենքը ստորագրելու մասին

ՀՀ նախագահը՝ վիճահարույց օրենքը ստորագրելու մասին
11.10.2018 | 18:45

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր չցանկացավ պատասխանել հարցին, թե կստորագրի՞ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը։


«Ես մոտ օրերս այդ մասին հայտարարություն կանեմ», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Նախագահը ընդգծեց՝ հարցը, որը վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, պետք է կարգավորվի երկխոսության, բանակցությունների ճանապարհով։ «Եվ այդ ամենն օրենքի սահմաններում, ես սկսել եմ իմ հանդիպումները վարչապետի, կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որ հասնենք նրան, ինչի մասին խոսում ենք», - ասաց Արմեն Սարգսյանը։

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ