USD485.12
EUR549.84
RUB7.31
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Երևանի «Ազնավուր» կենտրոնը վերջնական տեսքի կգա Ազնավուրի ընտրած հատակագծով

Երևանի «Ազնավուր» կենտրոնը վերջնական տեսքի կգա Ազնավուրի ընտրած հատակագծով
11.10.2018 | 18:46

«Ազնավուր» կենտրոնը վերջնական տեսքի կգա և կբացվի 2 տարում, ֆինանսներ կան։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ազնավուր» կենտրոնի ճարտարապետ Արիս Ադամյանը։ Նրա խոսքով՝ շենքի վերջնական տեսքը համաձայնեցված է եղել աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի հետ։

«Նրա կենդանության օրոք քննարկվել են բոլոր փոփոխությունները, մենք մի քանի հատակագիծ ենք ցույց տվել, Ազնավուրն է որոշել ճարտարապետական այս տարբերակը»,- ասաց նա։ Ըստ Ադամյանի՝ առաջին շենքը մեծացվելու է։ Նա պատմեց, որ հին շենքում կներկայացվի Շառլ Ազնավուրի կյանքն ու արվեստը։


«Ազնավուրը չէր ցանկանում, որ սա լինի սառը թանգարան, նա ցանկանում էր, որ երիտասարդներն այստեղ երգ սովորեն, ձայնագրման արվեստին տիրապետեն։ Նա թանգարան չէր ցանկանում, այդ պատճառով անունը դրեցինք կենտրոն»,- ընդգծեց Ադամյանը։ «Ազնավուր» կենտրոնի ճարտարապետը հավելեց, որ շենքի մի հատվածը լինելու է թափանցիկ, որպեսզի երևա Արարատ լեռը։

Դիտվել է՝ 371

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao