Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

ՀՀ և Ֆրանսիայի նախագահներին «Ազնավուր» կենտրոնում դիմավորեց Շառլ Ազնավուրի որդին

ՀՀ և Ֆրանսիայի նախագահներին «Ազնավուր» կենտրոնում դիմավորեց Շառլ Ազնավուրի որդին
11.10.2018 | 18:49

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանեցին Երևանի «Ազնավուր» կենտրոն: Ազնավուրի կեցավայրում է նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որ դիմավորում է հյուրերին։


«Ազնավուր» կենտրոն են ժամանել նաև աշխարհի չեմպիոն, հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, գործարար Ռուբեն Վարդանյանը։
Հյուրերը շրջայց կկատարեն «Ազնավուրի» երևանյան կեցավայրում։
Նախատեսված է, որ ՀՀ և Ֆրանսիայի նախագահները պետք է ստորագրեն հուշագիր տեղում Ազնավուրի կենտրոն բացելու համար։


ՀՀ և Ֆրանսիայի նախագահները ելույթ ունեցան, խոսեցին Շառլ Ազնավուրի մեծ վաստակի մասին և ստորագրեցին հուշագիր «Ազնավուր» կենտրոնը բացելու մասին։ Հուշագրի ստորագրումից հետո նախագահները լքեցին տարածքը, և միջոցառումն ավարտվեց:

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ