Ադրբեջանի խորհրդարանի նոր կազմի առաջին նիստում Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկն անվանել է «պարզունակ» և «անհամարժեք»։ «Բոլոր չհամաձայնեցված դրույթները բացառվել են նրանց խաղաղության պայմանագրի տարբերակից։ Մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»,- հավելել է Ալիևը:               
 

Արցախի Պաշտպանության բանակում նոր զորամաս է բացվել

Արցախի Պաշտպանության բանակում նոր զորամաս է բացվել
13.10.2018 | 12:42

2016-ի ապրիլյան պատերազմից հետո ՊԲ-ում սկսված հաստիքակազմակերպչական բարեփոխումների համալիր ծրագրի համաձայն ստեղծվել են նոր զորամասեր ու ստորաբաժանումներ՝ այդ թվում հաշվի առնելով արդի մարտական գործողությունների վարման առանձնահատկությունները նաև ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգում։

Նման զորամասերից մեկի բացմանը հոկտեմբերի 12-ին մասնակցել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ նա շրջել է զորամասի ծառայողական ու կենցաղային նշանակության գոտիներում, գնահատել իրականացված շինարարական աշխատանքների որակը:

Դիտվել է՝ 1376

Մեկնաբանություններ