«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Լոնդոնը հրաժարվում է վիզա տալ ռուս դիվանագետներին

Լոնդոնը հրաժարվում է վիզա տալ ռուս դիվանագետներին
13.10.2018 | 12:43

Մեծ Բրիտանիան հրաժարվում է մուտքի արտոնագիր տալ ռուս դիվանագետներին, հայտարարել է Լոնդոնում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն: «Մենք չենք կարողանում լրացնել թափուր աշխատատեղերը, քանի որ Մեծ Բրիտանիան հրաժարվում է մուտքի արտոնագիր տալլ դիվանագետներին Միացյալ Թագավորություն ժամանելու համար», - ասել է դեսպանը՝ պատասխանելով լրագրողների հարցին մարտին Լոնդոնից արտաքսված դիվանագետներին փոխարինելու մասին: Դեսպանի կարծիքով՝ թափուր աշխատատեղերը լրացնելու համար անհրաժեշտ է վերականգնել նորմալ հարաբերությունները: Նա Լոնդոնին կոչ է արել փոխել քաղաքականությունը և վերականգնել նորմալ հարաբերությունները Մոսկվայի հետ դիվանագիտական ասպարեզում:


Մեծ Բրիտանիան 23 ռուս դիվանագետի արտաքսելու որոշում էր կայացրել գարնանը՝ Սոլսբերիում ՌԴ հետախուզության նախկին գործակալի և նրա դստեր թունավորումից հետո:

Դիտվել է՝ 1127

Մեկնաբանություններ